Ադրբեջանը հարձակվել է խաղաղ բնակչության վրա, այն պետք է անհապաղ դադարեցվի. Սեմ Բրաունբեք


Ադրբեջանը հարձակվել է խաղաղ բնակչության վրա, այն պետք է անհապաղ դադարեցվի. Սեմ Բրաունբեք

  • 19-09-2023 17:10:17   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com Ես խստագույնս դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախի) խաղաղ հայ քրիստոնյաների դեմ այս չհրահրված հարձակումը։ Սա սխալ է։ Դա հարձակում է խաղաղ բնակչության վրա, և այն պետք է անհապաղ դադարեցվի:
 
Այս մասին X-ի (նախկին՝ «Թվիթեր») իր միկրոբլոգում գրել է Միջազգային կրոնական ազատությունների հարցերով ԱՄՆ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Սեմ Բրաունբեքը:
 
Նա խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված չհրահրված հարձակումը։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը