ԻՏՁՄ 11-րդ Համագումարն ընդունեց 2011-2013թթ. ռազմավարությունը եւ 20-ամսյա գործողությունների պլանը


ԻՏՁՄ 11-րդ Համագումարն ընդունեց 2011-2013թթ. ռազմավարությունը եւ 20-ամսյա գործողությունների պլանը

  • 11-04-2011 19:33:39   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Ապրիլի 8-ին տեղի ունեցավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության /ԻՏՁՄ/ 11-րդ Համագումարը, որի ընթացքում ընդունվեց ԻՏՁՄ 2011-2013թթ. ռազմավարությունը եւ 20-ամսյա գործողությունների պլանը: 2011-2013թթ. ռազմավարության թիրախային ուղղություններն են լինելու ոլորտի համախմբումն ու շահերի պաշտպանությունը, պետության հետ համագործակցությունը, բիզնես միջավայրի բարեփոխումը, երիտասարդ կադրերի ներգրավումը ՏՏ ոլորտ, կրթությունը եւ ասոցիացիայի զարգացումը. ,Քանի որ միությունը ոլորտի ընկերությունները միավորող ամենախոշոր կառույցն է, ապա ռազմավարությունն էական ազդեցություն է ունենալու ՏՏ ոլորտի առաջիկա 1-3 տարիների զարգացման վրա: Մենք Հայաստանը տեսնում ենք որպես զարգացած տեխնոլոգիական երկիր, եւ ռազմավարության ամբողջ նպատակն ուղղված է դրանե,- համագումարի կարեւորությունն ընդգծեց միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Համագումարի ընթացքում տեղի ունեցավ նաեւ ԻՏՁՄ վարչության անդամների ընտրություն: Ըստ արդյունքների` վարչության կազմի մեջ ընդգրկվեցին հետեւյալ կազմակերպությունների ղեկավարները` Արմինկո, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամ, ՋիԷնՍի-Ալֆա, Այքան Քոմունիքեյշնս, ՎիվաՍել-ՄՏՍ, Նորք տեղեկատվավերլուծական կենտրոն, Օրանժ Արմենիա, Սինոփսիս Արմենիա, Յունիքոմփ, Մայքրոսոֆթ: Միջոցառման ընթացքում միությանը միացան 4 նոր անդամ կազմակերպություն. Ինտակտիվ TV, Վիասֆեր Տեխնոպարկ, Ինովասիս եւ Թաուեր Ինթերնեյշնլ Քոնսալթանտս: Այժմ ԻՏՁՄ անդամ են հանդիսանում 56 կազմակերպություններ:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play