Քիչ, բայց հավանականություն կա. Ալեն Սիմոնյանը` Ադրբեջանի հետ պայմանագիր ստորագրելու մասին


Քիչ, բայց հավանականություն կա. Ալեն Սիմոնյանը` Ադրբեջանի հետ պայմանագիր ստորագրելու մասին

  • 16-11-2023 12:24:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ալեն Սիմոնյանի խոսքով` խաղաղության պայմանագիրը միջազգային ինչ հարթակում էլ ստորագրվի, պետք է հնարավորինս ռեալ ու պինդ լինի։
 
Հավանականություն կա, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի մինչև տարվա վերջ։
 
Այսօր խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցերին` այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
 
«Քիչ է այդ հավանականությունը, բայց կա։ Ցանկության դեպքում կարող է մինչև այս տարվա վերջ ստորագրվել»,– ասաց նա։
 
Լրագրողի ճշտող հարցին, թե ում հովհանու ներքո դա կարվի (Ռուսաստանի՞, թե՞ Արևմուտքի. խմբ.), Սիմոնյանն ասաց, որ նման հարց չի քննարկվել։
 
Ըստ նրա` միջազգային ինչ հարթակում էլ այդ պայմանագիրը ստորագրվի, պետք է հնարավորինս ռեալ ու պինդ լինի։
 
«Մենք էլ, Ադրբեջանն էլ պետք է հասկանանք, բոլոր այն տեղերում, որտեղ մենք իրար հետ չպայմանավորվեցինք, հայտնվելու է երրորդ կողմ, անկախ նրանից, թե որ մեկը կլինի, ու ներդնելու է այնտեղ իր շահերը»,– ասաց ԱԺ խոսնակը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը