ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել ՀՀ-ին ժողովրդավարության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարում. Նեֆյուն՝ Փաշինյանին


ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել ՀՀ-ին ժողովրդավարության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարում. Նեֆյուն՝ Փաշինյանին

  • 16-01-2024 11:37:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Հակակառուպցիոն քաղաքականությունը և բարեփոխումների օրակարգի առաջմղումը ՀՀ կառավարության առաջնահերթությունն է, ընդունելով ԱՄՆ պետքարտուղարության կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգող Ռիչարդ Նեֆյուին՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
Նա կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարում և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ ԱՄՆ վարչակազմի հետ համագործակցությունը, հայտնում են կառավարության լրատվականից։
 
Ռիչարդ Նեֆյուն նշել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը ժողովրդավարության ամրապնդման, արդարադատության ոլորտում բարեփոխումների արդյունավետ իրականացման և կոռուպցիայի դեմ պայքարում: Պետքարտուղարության կոռուպցիոյի դեմ գլոբալ պայքարի համակարգողի խոսքով՝ ԱՄՆ բարձր է գնահատում վերոնշյալ ուղղություններով ՀՀ կառավարության իրականացրած քայլերը:
 
Ռիչարդ Նեֆյուն հավելել է, որ երևանյան այցի շրջանակում արդյունավետ քննարկումներ է ունեցել հայ գործընկերների հետ՝ հետագա փոխգործակցությանը նոր ազդակ հաղորդելու նպատակով:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play