Ղալաթ են անում, որ ասում են՝ Մեղրին դատարկվում է, նման անձինք պետության թշնամին են․ համայնքապետ


Ղալաթ են անում, որ ասում են՝ Մեղրին դատարկվում է, նման անձինք պետության թշնամին են․ համայնքապետ

  • 19-01-2024 15:24:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը վրդովվմունքով է արձագանքում համայնքը «դատարկելու» մասին վերջին օրերին շրջանառվող կեղծ լուրերին։ Ըստ նրա՝  այն անձը, որը տեղեկություններ է տարածում, թե Մեղրին շուտով դատարկվելու է, պետության, դրա անվտանգության թշնամին է։
 
Վերջինս նշում է՝ համայնքը ապրում է սովորական առօրյա կյանքով․ ամեն ինչ նորմալ է, յուրաքանչյուր բնակիչ զբաղվում է իր գործով։
 
«Ղալաթ են անում, որ ասում են Մեղրին դատարկվում է, շատ վատ է, որ կան այդպիսի հոգեբանությամբ մարդիկ։ Ովքեր նման հրապարակումներ և տարածումներ են անում, դա ես համարում եմ թշնամանք մեր պետության դեմ, մեր անվտանգության ու ազգի համար։ Ով նման լուրեր է տարածում, նրանով պետք է  համապատասխաան ծառայությունները զբաղվեն և պատասխանատվության ենթարկվեն՝ ինչո՞ւ են ժողովրդի մեջ նման նորություններ տարածում»,– «Հայկական ժամանակ»–ի հետ զրույցում ասում է նա։
 
Զաքարյանը նկատում է՝ «չար լեզուների» դեմ պայքարելու փոխարեն ավելի կարևոր և մեծ գործեր կան․ «Այսպիսի նորությունները միշտ կան, և յուրաքնաչյուրը իր ուղղությունով նոր բացասական ալիք է բարձրացնում պետության նկատմամբ։ Հարցերը տարբեր են լինում։ Մեկը մի ապուշ վերնագիր է գրում դիտողականություն ապահովելու համար, Մեղրի բառը մեջը նշում է, և բոլորին գցում է կրակի մեջ։ Գրողներն ու այդ հարցերը տվողները պետք է պատժվեն»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play