Միյատովիչը Երևանին և Բաքվին կոչ է արել կենտրոնանալ մարդու իրավունքների պաշտպանության վրա


Միյատովիչը Երևանին և Բաքվին կոչ է արել կենտրոնանալ մարդու իրավունքների պաշտպանության վրա

  • 23-01-2024 15:52:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը, ԵԽԽՎ-ում ներկայացնելով 2023 թվականի տարեկան զեկույցը, կոչ է արել վճռական և կոլեկտիվ ջանքեր գործադրել մարդու իրավունքները զարգացնելու ուղղությամբ:
 
«Պահը պահանջում է նոր հավատարմություն այն սկզբունքներին և չափանիշներին, որոնց պաշտպանում է մեր կազմակերպությունը։ Կորցրած դիրքերը վերականգնելու և մարդու իրավունքների գործն առաջ տանելու համար մենք պետք է վճռականությամբ և հավաքական ջանքերով դիմենք իրավիճակին»,- ասել է Միյատովիչը։
 
Հանձնակատարը Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել իրենց խաղաղ բանակցություններում կենտրոնանալ մարդու իրավունքների պաշտպանության վրա և հաստատել մարդու իրավունքների ուժեղ երաշխիքներ՝ հակամարտությունից տուժած բոլոր անձանց համար:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play