Տասներկու անգամ արագ. Kaspersky Antidrone լուծումը նորացված միջերես ունի


Տասներկու անգամ արագ. Kaspersky Antidrone լուծումը նորացված միջերես ունի

  • 27-02-2024 13:03:30   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
«Կասպերսկի» ընկերությունը թողարկել է դրոններից պաշտպանվելու իր համակարգի՝ Kaspersky Antidrone-ի միջերեսի նոր տարբերակը: Թարմացմամբ լուծվող հիմնական խնդիրներն են օպերատորների ծանրաբեռնվածության նվազեցումը, ինչպես նաև ԱԹՍ-ների ավելի ճշգրիտ հայտնաբերումը: Լուծման միջերեսը դարձել է ավելի պարզ, և դրա արագությունը 12 անգամ աճել է վիզուալացման տեխնոլոգիաների նոր լրակազմի շնորհիվ: 
 
Ընկերությունը հայտնում է, որ Kaspersky Antidrone-ը ծրագրային ապահովման վրա հիմնված էկոհամակարգ է՝ քաղաքացիական դրոնների մոնիտորինգի և կրիտիկական ենթակառուցվածքների ու քաղաքացիական օբյեկտներում քաղաքացիական դրոնների հետ կապված սպառնալիքների կանխարգելման համար: Լուծումը թույլ է տալիս, չվնասելով անօդաչու թռչող սարքը, կանխել դրա անցանկալի ներթափանցումը տարբեր օբյեկտներ, խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների պահպանվող տարածք, զանգվածային միջոցառումների անցկացման վայրեր:
 
Kaspersky Antidrone-ի նոր եզակի ալգորիթմները, օգտագործելով մեքենայական ուսուցման տեխնոլոգիաները, ավտոմատ կերպով համեմատում են տեղեկատվությունը տարբեր սարքերից՝ ռադարներից, ռադիոհաճախականության պելենգատորներից, դետեկտորներից, օպտիկական, ջերմային պատկերման տեսախցիկներից և օպերատորին հասցնում են արդեն վերլուծված տեղեկատվությունը: Քարտեզի վրա ցուցադրվում են միայն այն իրադարձությունները, որոնք հայտնաբերվում են առնվազն երկու տեսակի սենսորների կողմից: Այսպիսով, համակարգը օգնում է օպերատորին և նվազեցնում նրա ծանրաբեռնվածությունը՝ ավելի շատ ժամանակ թողնելով որոշումներ կայացնելու համար:
 
Լուծման միջերեսում քարտեզներ գեներացնելու համար օգտագործվում է վիզուալացման տեխնոլոգիաների նոր լրակազմ։
 
Միջերեսը հեշտությամբ ցուցադրում է մեծ թվով գրաֆիկական տարրեր: Իրական ժամանակում հնարավոր է մեծացնել հայտնաբերված դրոնի տեսանյութը և հասկանալ, թե արդյոք այն որևէ բեռ ունի:
 
Թարմացված Kaspersky Antidrone-ը թույլ է տալիս զտել իրադարձությունները, որոնք տեղի են ունենում պաշտպանվող օբյեկտի օդային տարածքում: Կարելի է կարգավորել, թե ինչ ցուցադրել միջերեսում և ինչը՝ ոչ (օրինակ՝ հնարավոր է անջատել թռչունների հայտնաբերումը):
 
Kaspersky Antidrone էկոհամակարգում կողմնակի արտադրողների ապարատային մոդուլների օգտագործումը և դրանք անվտանգության այլ համակարգերի հետ ինտեգրելն ավելի հեշտ է դարձել: Համակարգը կարելի է արդյունավետ և արագ մասշտաբավորել ինչպես խոշոր արդյունաբերական ձեռնարկության, այնպես էլ տարածաշրջանի մակարդակով։
 
«Այս միջերեսը  դրոնների մոնիտորինգի ոլորտում հնարավորինս հավաստի տվյալներ ստանալու հաջորդ քայլն է: Մենք կուտակել ենք դրոնների հայտնաբերման մեծ փորձ և դրա շնորհիվ կարողացել ենք կյանքի կոչել յուրահատուկ ալգորիթմ, որը թույլ է տալիս բարձրացնել լուծման որակը, ինչպես նաև ինտեգրվել խոշոր տեղեկատվական համակարգերին», - մեկնաբանում է Kaspersky Antidrone ուղղության ղեկավար Վլադիմիր Տուրովը:
 
Kaspersky Antidrone լուծման մասին ավելին կարելի է իմանալ antidrone.kaspersky.com/ru/ հղմամբ։
 
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ