3 մարզի լեռնային շրջաններում սպասվում են թաց ձյան տեսքով տեղումներ, մինչև -3 աստիճան ցուրտ


3 մարզի լեռնային շրջաններում սպասվում են թաց ձյան տեսքով տեղումներ, մինչև -3 աստիճան ցուրտ

  • 17-05-2024 12:12:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 18-ի գիշերը Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ` թաց ձյան և ձյան տեսքով։
 
Այս մասին հայտնում են հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից՝ նշելով, որ հանրապետության լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում օդում սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն