«Ազդակ»-ը նվեր ստացավ թանգարանային արժեք ունեցող իրեր
01-06-2024 13:40:00 | Լիբանան | Ի՞նչ է գրում մամուլը
«Ազդակ»-ի նախկին տնօրեն Երվանդ Փամպուքեանը ,«Ազդակ»-ին նվիրեց երկար ընթացքում իր հավաքած հնագույն տարիների մետաղյա դրամների հավաքածուն: Հռոմեական, Տիգրան Մեծի , Կիլիկիայի, Ցարական Ռուսաստանի, Սէյմի, Հայաստանի Առաջին Հանրապետության, Սոցիալիստական հեղափոխության, ետխորհրդային Ռուսաստանի ժամանակաշրջաններից հավաքված դրամների եզակի նմուշներ հանձնվեցին «Ազդակ»-ի տնօրէնության:
Դրամների այս թանկարժեք կոմպլեկտին ընկերանում է նաև մոլորակի բոլոր ցամաքամասեի երկրներից դրոշմաթղթերի հարուստ կոմպլեկտ:
Երվանդ Փամպուքեանը «Ազդակ»-ի խմբագրությանը հանձնեց տարիների ընթացքում իր կողմից հավաքված հայաստանյան թանկարժեք քարերի եւ հանքային նմուշների խմբաքանակ:
Այսպիսով «Ազդակ»-ի խմբագրության Ֆոնտը համալրվում է հնատիպ մամուլի, կերպարվեստի զանազան ստեծագործություններով, հին մետաղյա և թուղթ (տեսակներ) պեննիների, հայաստանյան քարերի, ինչպես նաև դրոշմաթղթի թանկարժեք կոմպլեկտով:
Հավաքածուների մասին ավելի ուշ «Ազդակ»-ի ընթերցողներն կիրազեկվենլուսանկարներով` համապատասխան մասնագիտական բացատրություններով:
Ծրագրվել է խմբագրատան հատուկ ցուցասեղաններով մշտապես ցուցադրել այս հավաքածուներում:
«Ազդակ»-ի տնօրէնութիւնը ու խմբագրական կազմը շնորհակալություն են հայտնում նախկին տնօրեն Երվանդ Փամպուքեանին: