Մոդիի՝ ՌԴ այցի ընթացքում կքննարկվի նավթի վերաբերյալ երկարաժամկետ համաձայնագիրը․ ԶԼՄ


Մոդիի՝ ՌԴ այցի ընթացքում կքննարկվի նավթի վերաբերյալ երկարաժամկետ համաձայնագիրը․ ԶԼՄ

  • 09-07-2024 10:47:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Կողմերը քննարկում են համաձայնագրի անհրաժեշտությունը, որը կապահովի ռուսական նավթի կայուն մատակարարումները Հնդկաստան՝ իջեցված գներով:
 
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի գլխավորած պատվիրակությունը, որը գտնվում է Մոսկվայում, կքննարկի Ռուսաստանից Հնդկաստան նավթի մատակարարումների վերաբերյալ երկարաժամկետ համաձայնագրի կնքումը: Այս մասին հայտնում է Economic Times թերթը։
 
Կողմերը քննարկում են համաձայնագրի անհրաժեշտությունը, որը կապահովի ռուսական նավթի` իջեցված գներով կայուն մատակարարումները Հնդկաստան՝ հաշվի առնելով այդ երկիր ռուսական էներգակիրների արտահանման աճը:
 
Հնդկաստանի վարչապետը Մոսկվա է ժամանել հուլիսի 8-ին՝ մասնակցելու ռուս-հնդկական 22-րդ գագաթնաժողովին: Թռիչքից առաջ Մոդին ուրախություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկահանդիպման կապակցությամբ՝ նրան անվանելով ընկեր:
 
Հուլիսի 8-ի երեկոյան Ռուսաստանի և Հնդկաստանի ղեկավարները Նովո Օգարյովոյում հանդիպել են ոչ պաշտոնական մթնոլորտում: Հուլիսի 9-ին նախատեսված են երկու երկրների պատվիրակությունների պաշտոնական բանակցությունները, որոնց ընթացքում հիմնական ուշադրությունը կհատկացվի տնտեսական այնպիսի հարցերի, ինչպիսիք են համագործակցությունը էներգետիկայի, առևտրի, պարարտանյութերի արտադրության և մատակարարման ոլորտներում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը