Չափից շատ մարդիկ են զոհվել Գազայում, ավերածությունները պետք է դադարեն․ Շառլ Միշել


Չափից շատ մարդիկ են զոհվել Գազայում, ավերածությունները պետք է դադարեն․ Շառլ Միշել

  • 10-08-2024 10:48:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը գրառմամբ անդրադարձել է Գազայում տիրող իրավիճակին։
 
«Չափից շատ մարդիկ են զոհվել Գազայում։ Ավերածությունները պետք է դադարեն, պատանդները պետք է ազատ արձակվեն։
 
Տարածաշրջանը սարսափելի հակամարտության շեմին է։ Մեզ շտապ անհրաժեշտ է զինադադար։ Ամբողջությամբ աջակցում եմ Եգիպտոսին, Կատարին ու ԱՄՆ-ին՝ իրենց միջնորդական ջանքերում»,- գրել է նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը