Վաշինգտոնը կշարունակի ապահովել Իսրայելի անվտանգությունը երկրի նոր պաշտպանության նախարարի օրոք. Օսթին


Վաշինգտոնը կշարունակի ապահովել Իսրայելի անվտանգությունը երկրի նոր պաշտպանության նախարարի օրոք. Օսթին

  • 08-11-2024 12:52:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը պաշտոնից ազատված Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ հեռախոսազրույցում վստահեցրել է, որ Վաշինգտոնը կշարունակի ապահովել Իսրայելի անվտանգությունը, և հույս է հայտնել համագործակցելու երկրի պաշտպանության նախարարության նոր ղեկավարի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Պենտագոնի մամուլի ծառայությունը։ «Նախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հանձնառությունն Իսրայելի անվտանգությանը մնում է անսասան, ինչպես և մեր աջակցությունը Իրանի և նրա գործընկերների ու պրոքսիների ագրեսիայից պաշտպանվելու Իսրայելի իրավունքին», - ասվում է հաղորդագրության մեջ:Օսթինը նաև հայտնել է ԱՄՆ-ի դիրքերը Մերձավոր Արևելքում ամրապնդելու մասին՝ «ամերիկյան անձնակազմին, ինչպես նաև դաշնակիցներին ու գործընկերներին պաշտպանելու համար»:

Օսթինը Գալանտին անվանել է վստահելի գործընկեր՝ նշելով, որ նրա «փորձը, պրոֆեսիոնալիզմը և առողջ դատողությունը անվտանգության հրատապ խնդիրների լուծման գործում» բարձր են գնահատվել Վաշինգտոնում:Գալանտը, որն Իսրայելի պաշտպանության նախարարն էր 2022 թ. դեկտեմբերի վերջից, վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից պաշտոնանկ է արվել նոյեմբերի 5-ին։ Նեթանյահուն պաշտպանության նոր նախարար է նշանակել արտգործնախարար Իսրայել Կացին, որի պաշտոնն առաջարկվել է առանց պորտֆելի նախարար Գիդեոն Սաարին։

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը