Թրամփը կդադարեցնի Ուկրաինային ֆինանսավորումը, իսկ Եվրամիությունը միայնակ չի կարողանա դա անել. Օրբան
08-11-2024 14:59:51 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
1lurer. Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը կդադարեցնի Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆինանսավորումը, ինչը թույլ կտա հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Օրբանի համոզմամբ՝ Եվրամիությունը միայնակ չի կարողանա ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային:
«Պատերազմն այժմ բոլորի համար ամենակարևոր հարցն է: Ամերիկան այլևս չի խրախուսի դա, քանի որ Դոնալդ Թրամփն ատում է պատերազմը։ Դա կազդի նաև մեզ վրա, քանի որ Եվրոպան միայնակ չի կարող ֆինանսավորել այդ պատերազմը»,- ասել է Օրբանը՝ ելույթ ունենալով Kossuth ռադիոկայանի առավոտյան ծրագրում:
Միևնույն ժամանակ, Օրբանը կարծիք է հայտնել, որ այդ ուղղությամբ գնալը ԱՄՆ նորընտիր նախագահի համար հեշտ չի լինի: