Վարչապետը մանրամասնեց՝ ինչու ՀՀ-ն չի բարձրաձայնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարցը


Վարչապետը մանրամասնեց՝ ինչու ՀՀ-ն չի բարձրաձայնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարցը

  • 23-11-2024 11:45:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանի Սահմանադրության հարցը մենք չենք քննարկել և օրակարգում չենք ներառել, բայց որ Ադրբեջանը նման դիրքորոշում ունի, դա փաստ է:
 
Հանրայինի ՀԸ եթերում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«Ադրբեջանն ասում է, որ ՀՀ Սահմանադրության մեջ կա տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ։ Մեր քաղաքական արձագանքը մեծ հաշվով էդքան կարևոր չէ, որովհետև ՍԴ-ն է հարցին անդրադարձել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկման համատեսքտում:
 
Ադրբեջանն ինչու է այդ հարցը բարձրացնում, որովհետև իրոք ունի մտավախություններ և մտահոգություննե՞ր, թե դա անում է խաղաղության գործընթացը փակուղի մտցնելու համար:
 
Հաշվի առնելով բանակցություններում առկա որոշակի առաջընթացը, մենք չենք ուզում առաջնորդվել տրամաբանությամբ, որ Ադրբեջանը հատուկ փակուղի է մտցնում: Դրա համար մենք հատուկ փաստարկներով փորձում ենք էդ մտավախությունը փարատել:
 
Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ունի տարածքային պահանջներ ՀՀ նկատմամբ։ Մենք չենք բարձրացնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարց, քանի որ դա կնշանակեր խաղաղության բանակցության գործընթացը մտցնել փակուղի, և 2-րդ,  խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում ունենք համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը այս պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար։ Իսկ այդ պայմանագրի արդեն իսկ համաձայնեցված  ուրիշ հատվածում արձանագրվում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ, և պարտավորվում են ապագայում էլ չառաջադրել տարածքային պահանջներ»,- մանրամասնեց վարչապետը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը