Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր. Ժոլի


Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր. Ժոլի

  • 23-11-2024 13:03:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Կանադան կկատարի Միջազգային քրեական դատարանի որոշումը և կկալանավորի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր՝ հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին:
 
«Կանադան Միջազգային քրեական դատարանի հիմնադիր երկրներից է։ Մենք միշտ վստահ ենք եղել ոչ միայն միջազգային իրավունքի կարևորությանը, այլև բոլորի կողմից այն միշտ պահպանելու պարտավորությանը: Միևնույն ժամանակ, դրան հասնելու համար աշխարհում հաշվետվողականություն է պետք։ Հիմք ընդունելով դա՝ Կանադան հավատարիմ է մնում իր պարտավորություններին՝ համաձայն Հռոմի ստատուտի»,- ասել է նախարարը։
 
Նման հայտարարությամբ է հանդես եկել նաև Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը՝ նույնպես ընդգծելով, որ երկիրը կձերբակալի Իսրայելի վարչապետին, եթե վերջինս այցելի իրենց երկիր:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը