Ռիչարդ Գրենելը կարող է դառնալ ԱՄՆ հատուկ բանագնաց Ուկրաինայում պատերազմի գծով. Reuters


Ռիչարդ Գրենելը կարող է դառնալ ԱՄՆ հատուկ բանագնաց Ուկրաինայում պատերազմի գծով. Reuters

  • 23-11-2024 13:29:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հետախուզության նախկին ղեկավար Ռիչարդ Գրենելին նշանակել Ուկրաինայի պատերազմի գծով հատուկ բանագնաց։ Այս մասին գրում է Reuters-ը՝ չորս աղբյուր վկայակոչելով։
 
Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում Գրենելը եղել է նաև Գերմանիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում և Սերբիայի ու Կոսովոյի խաղաղ բանակցություններում նախագահի հատուկ ներկայացուցիչը: 2024 թվականի ամռանը Ռիչարդ Գրենելը հանդես է եկել Ուկրաինայում «ինքնավար գոտիների» ստեղծման օգտին՝ պատերազմը դադարեցնելու համար։ Նա նաև հայտարարել է, որ չի աջակցում Ուկրաինայի՝ մոտ ապագայում ՆԱՏՕ-ին անդամակցելուն։
 
Ներկայումս Ուկրաինայի պատերազմի գծով հատուկ ներկայացուցչի պաշտոն գոյություն չունի։ Թրամփի նախընտրական շտաբի խոսնակ Քերոլայն Լևիթը հրաժարվել է մեկնաբանել պաշտոնի հնարավոր ստեղծման կամ դրանում Ռիչարդ Գրենելի նշանակման մասին։ Ինքը՝ Գրենելը, ով նախկինում համարվում էր ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի գլխավոր հավակնորդը, չի պատասխանել Reuters-ի հարցերին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը