Կանադայում շատերը կցանկանան, որ երկիրը դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը. Թրամփ


Կանադայում շատերը կցանկանան, որ երկիրը դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը. Թրամփ

  • 07-01-2025 11:59:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հրապարակում է արել՝ նշելով, թե Կանադայում շատ մարդիկ կցանկանան, որ այն լինի ԱՄՆ 51-րդ նահանգը:
 
«Միացյալ Նահանգներն այլևս չի կարող տանել առևտրային լուրջ դեֆիցիտը և սուբսիդիաները, որոնք անհրաժեշտ են Կանադային: Եթե նրանք միանային ԱՄՆ-ին, մաքսատուրքեր չէին լինի, հարկերը զգալիորեն կնվազեցվեին»,- նշել է Թրամփը:
 
Նա այդ հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն տեղեկացրել է, որ հեռանում է իշխող Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնից, սակայն կմնա կառավարության ղեկավարի պաշտոնում, քանի դեռ լիբերալները նոր առաջնորդի չեն ընտրել։
 
Կանադայում մինչև հոկտեմբեր պետք է խորհրդարանի ընտրություն անցկացվի:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը