Խի՝ ենք ծառային ասում պետ, բոլոր ծառաներին՝ պետություն. Մերուժան Հարությունյան


 

Խի՝ ենք ծառային ասում պետ, բոլոր ծառաներին՝ պետություն. Մերուժան Հարությունյան

  • 26-02-2025 11:25:41   | Հայաստան  |  Երկիրը հզորացնելու բանաձեւերը



Նոյյան Տապան. «Երկիրը հզորացնելու բանաձեւերը». Հյուր՝ ֆիզիկոս, ավստրիական դպրոցի hետեւորդ Մերուժան Հարությունյան

Խի՞ ենք ծառային ասում պետ, բոլոր ծառաներին՝ պետություն

Պետերին, այսինքն, պետություն կոչվածին, մենք ՎԱՐՁՈՒՄ ԵՆՔ: Վարձում ենք, որ մեզ ծա­ռա­­յեն, վարձում ենք ընտրություններով: Վարձելուց, եթե գոնե մի քիչ խելք ունենք ու լրիվ խելա­գար չենք, պիտի պայմանավորվենք, թե մե´ր էս ծա­ռա­ներին ի´նչ ռոճիկ պիտի տանք, ինչքա´ն ու ի´նչ կարգով ու ինչի´ համար ենք վարձում: Ու ինչքա´ն իրավունք ու լիա­զո­րու­թյուն ենք տալի իրանց, ի´նչ կարգով պիտի գոր­ծից ազատենք ու պատժենք, եթե մեր պայ­ման­ները խախտեն ու հանցագործություն անեն: Ընտրելուց էս բաների մասին երբեք չենք հիշում:

Մենք մեր վարձու ծառաներին (ում, չգիտես խի, ասում ենք «պետ»), վարձում ենք նախ էն բանի համար, որ սրանք ապահովեն մեր ներքին խաղաղ կյանքը, հասարակական կարգ ու կանոնը, հա­սա­րակարգը, ինչպես նաև ապահովեն մեր արտաքին անվտանգությունը: Ուրեմն, ամենից առաջ, մենք էդ պայմանագրի մեջ պիտի գրենք էն կանոնները, որոնք ապա­հովում են հենց մե´ր, հենց ժողովրդի´ խաղաղ ու անկոնֆլիկտ համակեցությունն ապահովող հասարակարգը, այս­ինքն, էդ խաղաղությունն ապահովող կանոնները: Էս պայմանագրի անունը սահ­մանադրություն ա:

Բնական ա, որ սահմանադրությունը պիտի կազմեն ժողովրդի անկուսակցական անհատները, քա­նի որ կու­սակցականները, անխտիր, ձգտում են դառան պետ, պետության մաս, այսինքն, դառ­նան մեր վարձու ծառաները: Ու բնական ա, որ անթույլատրելի ա, որ ծառան, այսինքն, պետը, կազ­մի իր տերերի հետ իր պարտականությունների ու իր իրավունքների պայմանագիրը: Ուրեմն, պե­տա­կան բոլոր մարմին­ներին պիտի արգելվի թե´ սահմանադրության, թե´ իրավական որևէ նոր­մի նույնիսկ նախագիծ կազմելը:

Բնական ա, որ հանրությունը պայմանավորվի, որ առանձին անհատների հարաբերությունները ըլնեն բարոյական, այսինքն, հիմնված չըլնեն բիրտ ուժի վրա, գազանային չըլնեն: Ու, քանի որ միտքն ու գաղափարը, խիղճն ու հավատը նույնպես անհատական սեփականություն են, սահ­մանա­դրու­թյունը, առաջին հերթին, պիտի թույլ չտա, որ ժողովրդի ընտրությունների միջոցով վար­ձած ծառա պետերը որևէ կերպ սահմանափակեն ժողովրդի իրավունքները, որևէ կերպ ճոր­տաց­նեն ժո­ղո­վրդին, որևէ կերպ դարձնեն ստրկամիտ, որևէ կերպ թելադրեն ժողովրդին իրենց ներքին կամ արտա­քին ստվերային տերերի կամքը: Օրինակ, ասեն, «հայտարարեք, որ հայերի բազում ցեղա­սպանու­թյունից ոչ մեկը չի էղել» ևն, ևն:

Սրա համար էլ սահմանադրության առաջին 4 հոդվածը պտի շարադրի բարոյականության 4 հիմ­նա­կան նոր­մն ու ինքնատիրության աքսիոմը, որոնք էլ հենց բարոյական հասարակար­գ կամ բարոյակարգ են հաստա­տում: Մնա­ցած բոլո´ր-բոլո´ր օրենքները (այսինքն, օրենս­գրքե­րը) պտի չհակասեն բարոյականու­թյան էս 4 հիմ­նա­կան նորմին ու պիտի լրացնեն էս նորմերն ու ինք­նատիրության աքսիոմը, բայց լրացնեն միայն բարիք ու ծառայու­թյուն­ը կամավոր ու անարգել փո­խանակելու ազատությունն ու մարդու իրավունքներն ընդարձակելով, ու ոչ թե կրճատե­լով:

Էս տեսակ բարոյական հանրային կարգի (այսինքն, բարոյակարգի) հիմքը ազատ շուկայա­կան հարաբերու­թյուն­ներն են, այսինքն, ճշմարիտ կապի­տա­լիզմն ա, ինչը ոչ մի երկրում լրիվ չի իրա­գործվել: Ազատ շուկայական հարա­բերու­թյուններն էլ հիմնվում են բարոյականության հետև­յալ հիմնական նորմերի վրա: Ահա էդ նորմերը.

1. Մասնավոր սեփականության (ունեցվածքի) անձեռնմխելության նորմը: Սա հաստա­տում է, որ ունեցվածքի անձեռնմխելությունը խախտելի է միմիայն տիրոջ համաձայնությամբ: Սեփականատերն իրավունքն ունի իր սեփականությունը տնօրինի իր ուզած ձևով, փոխանցի, նվիրի, կտակի – ում ուզենա: Նաև – ոչնչացնի, ու ոչ մեկը, նույնիսկ պետություն կոչվածը, իրավունք չունի առանց ունեցվածքի տիրոջ թույլատրության էս ունեցվածքին կպնի, սրան վնաս տա կամ սրա նույնիսկ մի չնչին մասը խլի, հարկ ու մաքսով կըլնի թե ոնց, կամ ասի՝ «խի՞ ես վառում»:

Բա չհաս­կա­նա՞նք, որ ծառան իրավունք չունի պետի ունեցվածքը խլի: Բա չհասկանա՞նք, որ պատերազմի օրերին իրանք իրանց պարգևավճար տվողը հենց պետությո´ւնն էր, հենց պետե´րն էին: Կարո՞ղ ա, մարսեցիներն էին էկե ու սրանց պարգևավճար տվե: Բա սա չհասկանա՞նք, մե´նք, որ յանի հին ու իմաստուն ժողովուրդ ենք: Շունը ախկո անի մեր էս տեսակ «իմաստ­նության» վրա:

2. Մասնավոր սեփականությունը սրա տիրոջ կամքով իր ուզած ձևով կամ ուրիշների հետ երկկողմ համաձայնությամբ գործող կամավոր պայմանով, ԳՐԱՎՈՐ ԿԱՄ ԲԱՆԱՎՈՐ կոն­տրակ­տով – ոչ թե ու­ժով կամ սպառնալիքով – տնօրինելու նորմը:

3. Մասնավոր սեփականությունը տնօրինելու գրավոր կամ բանավոր պայմանը (կոնտրակտը) փոխելու արգելքը: Սա խոստումը չդրժելու կամ ստախոսությունն անթույլա­տրե­­լի համարելու ու հասարակական վստահություն հաստատելու կամ ազնվության ֆունդամեն­տալ նորմն է:

Պետ-պաշտոնյայի ստախոսությունը պիտի պատժվի իսկույն: Շարքային ցանկացած դատարա­նը պիտի իրավունք ունենա ստախոս պաշտոնյայի ստախոսությունն ապացուցի ու տեղնուտեղը, նույնիսկ եթե էս պաշտոնյան վարչապետ ա կամ նախագահ, իսկույն պաշտունանկ անի սրան ու իսկույն էլ սրան պատժելու դատաքննություն հարուցի, սրա էս ստախոսության հանգամանքները պարզելու նպատակով:

4. Պաշտպանված ազատ մրցության նորմը, գործելով «օրենքի առաջ բոլորն էլ հավասար են» կա­նո­նով: Էս նորմը արդարություն հաստատելու ու նյութական ու հոգևոր բարիքներն արդար բաշխելու ՄԻԱԿ ԱՐԴԱՐ ու անհատից կամ անհատների կազմակերպված խմբից անկախ միջոցն ա: Սա նաև նոր տեխնոլոգիա ու որևէ նոր բան հայտնագործելու ամենաբեղուն մոտիվացիան ա:

5. ԱՔՍԻՈՄ.Ամեն մի անհատիամենագլխավոր ու անձեռնմխելի մասնավոր սեփականությու­նը հենց ի´նքն ա, հենց իր մարմինը, իր մտածողությունն ու համոզմունքները, իր խիղճն ու իր հա­վա­տը, ուրիշներին չվնասելով նեղություններից ազատվելու իր արարմունքը:

(Էս աքսիոմին ասում են ինքնատիրության աքսիոմ ու մարդու իրավունք ու ազատություն կոչված­ները բխում են էս նորմերից ու էս աքսիոմից):

Սեփականության անձեռնմխելության պաշտպանություն բարոյական ա:Սեփականու­թյան ամեն մի միակողմանի խլոցին թալան ա: Ուրեմն, պետության պետերի միակողմանի պարտա­դրած ամեն մի հարկ ու մաքսը, ամեն մի միակողմանի տուրքը, տուգանքն ու տույ­ժը, անբարո ա ու անիրավ, այսինքն հանցագոր­ծություն ա:

Ուրեմն, երբեքչպիտիմոռանանք, որանհսկելիուանպատիժպետերիհրապարակած օրենքներնանարդարեն, որտեվկամայական թալանիթույլատրությունեն(հարկ ու մաքսի ու տուրք ու տու­գան­քի տես­քով): Երբեքչպիտիմոռանանք, որ, Ֆրեդերիկ Բաս­տիայի ասածի պես. «Սեփակա­նությունը ոչ թե էն պատճառով կա, որ օրե´նքը կա, այլ օրե´նքը կա հենց է´ն պատ­ճա­ռով, որ սեփականությո´ւնը կա», որտեվ օրենքը հենց նյութական կամ հոգևոր սեփակա­նու­թյու­նը պաշտ­պա­նելու համար ա:

Էս 4 նորմին բավարարող հասարակական կարգը բարոյական ա, որտեվ մեզ հայտնի ողջ բա­րոյականությունը, ողջ մարդկայինն ու արդարը, քիչ թե շատ, բխում ա էս չորս հիմնական նորմից: Երբ էս նորմերին չեն հետևում, վերանում ա թե´ բարոյականությունը, թե´ արդարու­թյու­նը, թե´ վատն ու եղկելին ա համարվում լավ ու ընտիր, թե´ հենց մարդկայնությո´ւնն ա ոչնչանում, ու մարդ­կային հանրությունը վերածվում ա լրիվ անարդար ու ավազակային քաոսի օրենքներով առաջ­նորդվող ոհմակի, մինչև սա ցրիվ ա գալի, այսինքն, հանրությունը վերանում ա:

Սրա համար էլ բարոյական նորմերի վրա հիմնված հանրային կարգը կոչում եմ բարոյակարգ կամ ճշմարիտ կապիտալիզմ, իսկ էս նորմերը հաստատող սահմանադրությունն էլ համարում եմ բարոյական: Ասվածը, շատ դիպուկ ու հակիրճ, կարելի ա, որ ձևակերպվի ոսկե կանոնով.

«Ուրիշներին մի´ արա էն բաները, որ չես ուզում, որ ուրիշները քե´զ ու քու զավակներին ա­նեն»: Էս կանոնի ա­ռան­ձին մասերը ձևակերպված են վաղուց. «Մի´ գողանա, մի´ շնանա, մի´ վնասի» ևն: Մի քանի օրի­նակ բերեմ: Եթե չըլներ մասնավոր սեփակա­նու­թյունը չէր ըլնի արդարու­թյունը, չէին ըլնի բարո­յա­կանության նորմերը: Բարոյականու­թյանսա´ղ նորմերն էլ, ի վերջո, վերաբերում ենմասնավոր սեփա­կա­նություն տնօ­րի­նելու իրա­վուն­­քին: Իրոք, պատկերացնենք, որ մեկը գնացել ա դատա­վո­րի մոտ ու բողոքում ա, թե այսինչն իրան վնասել ա, այսինքն, վնաս ա տվել իրա նյութական կամ հոգևոր սեփականությանը, մի բան ա խլել իրանից, կամ վնասել ա իրա արժանապատվությանը, օ­րի­նակ, թքել ա էրա էրեսին: Ենթադրենք նաև, որ էս դատավորի երկրում մասնավոր սեփա­կա­նու­թյուն բոլորովին չկա (համարյա ոնց որ բոլշե­վիկ­­նե­րի, գերմանական նա­ցիստ­ների կամ Մաո Ցզե Դունի չինական կամ էլ էսօրվա հյուսիս կորեական սոցիա­լիզմի օրերին, կամ էլ ոնց որ ինկաների պետության մեջ էր): Էդ ժամանակ դատավորն էս մար­դուն ասելու ա. 

Դու հիմար բաներ ես ասում: Ի՞նչ վնա´ս, ի՞նչ բա´ն: Դու չե՞ս հաս­կա­նում, որ դու ոչ մի մաս­նա­վոր սե­փականություն էլ չունես: Թե որ ասածդ բան­ե­րը քունը լինեին, բո­ղոքելու իրավունք կու­նենա´յիր, բայց հմի բողոքելու ի­րա­վունք չունես, որովհետև դու մասնավոր ոչ մի նենց բան չունես, որ մենակ քունը ըլնի: Գնա´, ամեն ինչ կարգին ա, ամեն ինչ արդար ա, ու ամեն ինչն էլ բա­րոյական ա: Ու վարչախումբն իրա­վունք ունի կնոջըտ էլ ինչ ուզենա՝ անի, էրեխեքիտ է´լ տա­նի պատերազմ ու կոտորի, որտեվ դրանք սաղն է´լ ոչ թե քո´ւ սեփա­կա­նու­թյունն են, այլ միմիայն հանրությա´ն սեփականությունը:

 Մյուս օրինակը: Երկրորդ աշխարհամարտի օրերին, Ադոլֆ Հիտլերի հրամանով, գերմանացի կնոջ մար­մինն իր սե­փա­կանությունը չէր, որտեվ էդ գերմանացի կինն ի­րա­­վունք չուներ մեր­­ժեր ճակատից արձակուրդ եկած զինվորին: (Էս օրենքը, իմի­ջի­այ­լոց, «աստվածային» փիլիսո­փա Պլա­տոնի առա­ջար­կի մի մասն էր: Պլա­տոնն առաջարկում էր, որ հերոսին չմերժի թե´ տղա­մար­դը (sic!), թե´ կինը: Բայց ավելի ցայտուն օրինակ ա ինկաների պետությունը, որտեղ մասնավոր սե­փա­կա­նությունն է´ն աստիճան էր վերացած, որ նույնիսկ դատավոր կամ դատա­րան չկար, բոլոր վե­ճերը վճռում էին պե­տական չի­նովնիկները: Էստեղ անհատի նույնիսկ կնոջն ընտրողն ու ամուսնացնողը նորից պետական չինովնիկն էր, ու ինկան մեկ ուրիշ ինկային օգնելու իրավունքն անգամ չուներ, եթե իր չինովնիկից նման հրահանգ չէր ստացել ևն):

Ըստ էության, հասարակարգերն իրարից տարբերվում են միմիայն է´ն աստիճանով ու է´ն չա­փով, ինչով որ էդ հասրակարգի պետերի վարչախումբն իրավունք ունի անհատի մասնավոր սեփա­կա­նություններին կպնի: Կամ, մարդավարի ասած, ուրիշի ունեցվածքը խլի:

Էս իմաստով, կա ընտրության մենակ էրկու հնարավորություն – իսկական կամ ճշմարիտ կա­պի­տալիստական հասարակարգի ընտրությունը, ինչը երբեք լրիվ չի իրա­գործվել: Մյուսը, ճիշտն ա­սած, ոչ թե հասարակարգ ա, այլ կապիտալիզմը մերժելն ու կործանման է´ն ուղու ընտրու­թյունն ա, ինչին ասում ենք սոցիալիզմ կամ մի ուրիշ անուն ենք տալիս, որ վարկաբեկված սոցիալիզմի անունը չէրեվա, օրինակ – բարեկեցիկ պետություն, պրոգրեսիվիզմ, էտատիզմ ևն, ևն: Էս սոցիալիզմը բազում երկիր ա կործանել: Օրինակ, Սպարտա­յինը, մոտ 25-26 դար առաջ, ու ինչը տևեց միայն մի քանի դար, մին­չև ինքն իրան մարեց: Երկրորդը Հնագույն Պերուի կատաղի ու արդեն կատարյալ կամ ուտոպիական սոցիալիզմն էր, ինչը հաս­տատ­վել էր մոտ 1000 տարի առաջ, ու տևել մոտ 500 տարի: Պերուի կատաղի սոցիալիզմը ամե­նաերկարն ու ամենակատարյալն ա էղել:

ԱՄՓՈՓ1. Բարոյական սահմանադրության առաջին հոդվածները պիտի հենց բարոյական էս չորս նորմն ու ինքնատիրության աքսիոմն ըլնի, որովհետև մի´միայն սրա´նք իրագործող (նաև սրանցից բխող) սահմանադրական, քրեական ու քաղաքացիական օրենքնե´րը կարող են սրանով ղեկավարվող երկրում բարոյակարգ-կապիտալիզմ հաստատեն:

Բարոյական սահմանադրության նպատակը պիտի լինի երկրում բարոյական էս չորս նորմն ու ինքնատիրության աքսիոմն (ինչքան հնարավոր ա, լրիվ) իրագործելը, ու միմիայն է´ս նորմերով էլ պիտի հաստատվի բարոյա­կարգը (կամ ճշմարիտ կապիտալիզմը): Սրա համար էլ էս սահմանա­դրու­թյունը պիտի էնպես կազ­մվի, որ խիստ կրճատի պետերի թալանը, այսինքն, պետական ծախսերն ու չարաշահու­թյուն­ները, ու բարոյակարգ կամ բարոյական կարգ հաստատի:

Բարոյակարգ-ճշմարիտ-կապիտալիզմը էղել ա մարդկության վաղեմի երազանքը, ինչը, նորից շեշ­տեմ, ոչ մի երկ­րում լրիվ չի իրագործվել, ինչքան էլ որ զանազան գույն ու երանգի պետա­կա­­նա­մետները (օրինակ, սոցիալիստները) սուտ-սուտ տարածեն, թե էսօրվա Արևմուտքի երկրները կա­պի­տալիստական են:

Մեր«վարձած» պետերնամենինչենանում, որ ընտրողների մեծամասնությունը, հենց մանկուց, համոզված ըլնի, որ պետերը, այսինքն, պետությունը, յանի բարի ա, հայրախնամ ա, իմաստուն ա, ու, ան­կասկած, անխուսափելի ա, այսինքն, առանց իրանց մենք վռազ կկործանվենք: Էս ստերը շար­քային մարդկանց մտքերի մեջ հենց մանկուց ու նաև հետո սրսկելու համար – պետերը նախ իրանց ձեռն են կենտրոնացնում թե´ մամուլի ու քարոզչության համարյա ողջ սիստեմը, թե´ կրթության հա­մարյա ողջ սիստեմը, հաստատելով կրթական ծրագրերի պետական մոնոպալիա, իսկ հան­րա­կրթությունն էլ դարձնելով հարկադիր, որ ոչ ոք էս քարոզից խուսափելու հնար չունենա:

Պետության համար էս կարևորագույն, էս ճակատագրական համոզմունքների տարածողները մեր ուսյալներն են – մեր ուսուցիչները ու դասախոսները: Բայց սրանցից ամենաջանասերները – պատ­­մաբանները, իրավագետները, տնտեսագետները, գրողներն ու ժուռնալիստներն են: Էս կեղծ ու կործանարար համոզ­­մունք­ները տարածելու համար – պետերը մեր էս ուսյալներին շնոր­հում են պետական պաշտոններ, լա­վագույն համալսարաններում դասախոսի հաստիքներ, գրանտ­ներ, գր­քե­րի տպագրության թույ­լատրություններ ու բազում ուրիշ քաղաքական պարգև:

ԱՄՓՈՓ2. Մենքուրիշելք չունենք, կա´մ պիտի բարոյական սահմանադրություն ընդու­նենք, կա´մ թույլ տանք, որ անբարո սահմանադրությունների հաստատած կարգերը մեզ կոր­ծանեն: Ընդ որում, մեր կործանումը գուցե շատ ու շատ ա մոտ: Ամեն օ´ր ա հնարավոր, որհի­պերինֆլյացիա սկսվի ու կայծակի արագությամբ գլորվենք անդունդը, առանց որևէ պա­տե­րազ­մի:Ուքանիհլըա­սած­­ներսժողովրդիհամարան­զուսպու հրամայական պահանջչիդառե, ցան­կա­ցածնոր(նույնիսկ լի­բեր­թար) վար­չապետնու կառավարությունն էլդատապարտվածաան(վ)ողորմպարտության:

Պտիվերջըհասկանա՞նք, որմեզթշնամիենոչմիայնէսունախկինիշխանությւունները, այլևգա­լիքբոլորը, եթեկարգըչփոխենք: Պիտինորսահմանադրությունկազմվի, բայցէսգործըեր­բեքչպիտիտրվիպետերինկամկուսակ­ցա­կան­ներին:

Պիտիմի «անցումային» հանրաքվեովԱԺ-նվերացվի, մոտ50000 օրենքդենքցվի, մնա3-4 նա­­խարարություն, կրճատկազմով(գումարով– մի100 հոգանոց) ուխիստսահմանափակլիազո­րու­թյուն­ներով, ուղե­կըտրվիհանրաքվեներիընտրածանկախուընտրովիունաևհանրա­քվեովարձակովիուդա­տելիդատարաններին: Ոչմիեռաստիճանդա­տարան, ոչ մի արդար. Նախ, ԲԴԽ, ՍԴ:

Հանրաքվեովպիտիընդունվինոր, ՄԱՍՆԱՎՈՐԻԿԱԶՄԱԾհիմնական սահմանադրություն: Կառավարու­թյանըպտիարգելվի– պետականարտաքինվարկ-պարտքը, ներքինպարտքնուփողիէմի­սիանուԿԲ-ն, օրենքինախագիծը, ԵՄ-ի, ՆԱՏՕ-իպեսդաշինքներիմեջինքնու­րույնմտնե­լը: Սրանցմեջմտնել-չմտնելուհարցերըպտիվճռվենհանրաքվեներով:

 

Պիտիարգելվեն–ԳԳՀ-ի պաշտոնը քաղաքական առաջնորդներին տալը, մոնոպոլիաները (նաև զեքի առևտրինը),պետ-պաշտոնյայիստախոսությու­նը, իմունի­տետ­­նե­րը, պետականվճա­րովիխորհրդականները, թիկնապահ­նե­րը, պարգևավճարները, պետ-ավտոներնուարտոնու­թյուն­ները, պետականգաղտնիքը, գաղտնիքիցթողնելովմիայն ռազմականխիստ անհրաժեշտներն ու խելամիտները:

 

 

Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь
 
➜ YouTube 2: https://www.youtube.com/@NoyanTapan  (in Russian)
➜ YouTube 3: https://www.youtube.com/@NoyanTapanLiveTV (Special Programs)
➜ Telegram:   https://t.me/NoyanTapanTV
➜ Website:    https://nt.am/
➜ HyeID:      https://hyeid.net/
 
#noyantapantv #noyantapan #ноянтапан #ноянтапантв  #ноянтапаннарусском #Арцах #карабах #armenia #НоянТапан #armenia4k #аналитика #armenianews #новостиармениисегодня  #Армения #karabakh  #политика #новости #интервью #армения #ереван #южныйкавказ #европа #сша #война #арцах #нагорныйкарабах  #news #analytics  #NoyanTapanTV #Temu#noyantapanshort  #short  #shorts #noyantapanreel #reel #reels #noyantapantvreel, #reelnoyantapan, #shortnoyantapan #shortԿարենՍարգսյան #reel #gayanearakelyan #tigranharutyunyan #maripetrosyan #elizazakharyan #vladimirpogosyan #short Владимир Погосян # Владимир Погосян #reel Владимир Погосян 
 
Noyan Tapan Media Holding («NT Holding»)
Isahakyan 28, Yerevan, 0009 Armenia
+374 55509050, +374 60351122, +1 818 967 5677 
e-mail contact@nt.am

 

 

Նոյյան տապան  -   Երկիրը հզորացնելու բանաձեւերը