20-07-2025 16:18:51 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Թանկագին հայրենակիցներ
ՀՀ-ը կանգնած է գոյաբանական խնդիրների առջև: Այս խնդիրնռրըը կմնան այնքան ժամանակ, քանի դեռ արտաքին վտանգների հետ միասին կունենանք նրանց ներսից ձայնակցող 5-րդ շարասյուն և երկրի այնպիսի ղեկավարներ, ովքեր խոսում են ազգի անունի, բայց գործում են նրա դեմ:
35 տարի շարունակ այս իրողությունը տարբեր դրսևորումներով մշուշել է մեր ազգային գիտակցությունը և զրկել մեզ՝ մեր ազգային խնդիրների լուծումն առաջ մղելու արդյունավետ հնարավորություններից:
Ի՞նչ ասել այն իշխանության մասին` ում ոսկե հնարավորություն ես առաջարկում երկիրը ոտքի կանգնեցնելու և հզորացնելու, բայց ստանում ես անհիմն պատճառաբանություններով մերժումներ:
Եթե ժողովրդավարական լոզունգների վահանի ներքո իշխանության են եկել ազգային-պետական շահերի հետ անհամատեղելի ուժեր,ապա հրամայական անհրաժեշտություն է համաժողովրդական հանրաքվեի միջոցով դադարեցնել նրանց գործունեությունը և կազմակեպել նոր ընտրություններ:
Ես ՀՀ -ից եմ և վերջին 30 տարիները ապրում եմ ԱՄՆ-ում: 1990-ականների մութ ու ցուրտ տարիների մղձավանջը անջնջելի հետք է թողել բոլոր հայաստանցիների հոգում:
Շատերի նման ես էլ եմ ցանկացել գտնել էլեկտրաէներգիայի ստացման նոր աղբյուրներ: Երկարատև պրպտումների արդյունքում ինձ հաջողվել է դասական մոտեցումները շրջանցելով ստանալ էլեկտրաէներգիայի արտադրման նոր տեխնոլոգիա:
Որպես հայրենասեր հայ ես ցանկանում եմ, որ այն ներդրվի ՀՀ-ում և ծառայի մեր հայրենի պետության աննախադեպ հզորացմանը:
Իմ առաջարկները օրվա իշխանություններին, որոնք հանցավոր կերպով դրանք մերժվել են` հետևյալն են.
1 . ՀՀ-ի համար ապահովում ենք անհրաժեշտ էլեկտրաէներգիայի ողջ պահանջարկը և Հայաստանը դարձնում ենք էլեկտրաէներգիա անսահմանափակ արտահանող երկիր:
2. Անվճար էլեկտրաէներգիա ենք տրամադրում
ա. ՀՀ-ի բոլոր սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին
բ. Արցախյան բոլոր պատերազմների ընթացքում զոհված և վիրավորված, կամավոր ազատամարտիկների և զինվորականների ընտանիքներին ու նրանց ծնողներին` եթե նրանք առանձին են ապրում:
գ. Ուսուցիչներին և դասախոսական կազմին (թե´ աշխատող և թե´ թոշակի անցած)
դ. ՀՀ մնացած քաղաքացիների համար էլեկտրականության վճարը գործող գների համեմատ կրճատում ենք 50 %-ով:
3. ՀՀ-ում հիմնել հինգ տեսակի էլեկտրական մեքենաների արտադրություն,որը կապահովի մեծ թվով աշխատատեղեր և մեծապես կբարելավվի բնակչության սոցիալ տնտեսական վիճակը:
4. Ծրագրի ներդրման դեպքում պատավորվում ենք ՀՀ-ի ողջ պետական պարտքը մարել 5-7 տարվա ընթացքում:
5. Պարտավորվում ենք փոխշահավետ հիմունքներով ստեղծել ջերմոցային տնտեսությունների հսկայական ցանց՝ տնամերձ հողամասերում և անվճար ապահովել այն անհրաժեշտ էլեկտրականությամբ:
6. Երևանի շրջակայքում տնկել գիհու և կաղնու անտառներ,ինչը կնպաստի բնակչության առողջական վիճակի էական բարելավմանը:
7. Անտառապատել ՀՀ-ի բոլոր սարերն ու ձորերը և ապահովել դրանց ջրամատակարարման համար անհրաժեշտ էլեկտրականությամբ:
Այս ամենի համար մենք պետությունից որևէ ֆինանսական աջակցություն չենք ակնկալում, (դա մենք ինքներս էլ կանենք) այլ ուզում ենք,որ ՀՀ-ն պայմանագրային պարտավորություն ստանձնի և պետական պաշտպանության ներքո ապահովի էլեկտրաէներգիայի արտադրության մեր եղանակի գաղտնիությունը:
Սիրելի ժողովուրդ, եթե մերժվում է այսպիսի թռիչք ապահովող ծրագիրը, ի՞նչ եք կարծում, ի՞նչ հույս կարելի է՞ կապել նման իշխանության հետ նաև այլ հարցերում:
Կարծում եմ տրամաբանական է դառնում այն եզրակացությունը, որ հարկավոր է պայքարել ունենալու ազգային շահերով առաջնորդվող նոր իշխանություն:
Բոլոր նրանք ովքեր մտահոգ են մեր երկրի ներկա անմխիթար վիճակով, ովքեր ուզում են ի դեմս ՀՀ-ի ունենալ համայն հայության երազանքներն իրականացնող հզոր երկիր, ովքեր ուժ ունեն իրենց մեջ պայքարելու, որպեսզի ՀՀ իշխանությունները ձևավորվեն բացառապես հայրենասեր, արհեստավարժ ուժեղ կադրերով` թո´ղ միանան մեզ:
Բոլոր նախկին իշխանությունների ներկայացուցիչնե´ր, հեռու մնացե´ք մեզանից, դուք բոլորդ ժողովրդի համար կրակված փամփուշտ եք և խանգարում եք հայրենասիրական ուժերի համախմբմանը:
Աշխարհի բոլոր հայրենասեր հայեր, եթե չկազմակերպվենք ժամանակը աշխատելու է ի վնաս մեզ, իսկ եթե կազմակերպվենք, ժամանակը կգործի ի օգուտ մեզ:
Հանուն հզոր Հայաստանի կերտման՝ Ի ´ԳՈՐԾ:
Մեզ հետ կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով