«Սիմֆոնիկ ճամփորդություն».հնչեցին ամենահայտնի դասական ստեղծագործությունները
21-07-2025 15:40:38 | Հայաստան | Մշակույթ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ «Սիմֆոնիկ ճամփորդություն» յուրահատուկ համերգային ծրագրով, որի ընթացքում հնչեցին դասական երաժշտության ամենասիրելի ստեղծագործությունները։ Երեկոյի ընթացքում լեփ-լեցուն դահլիճում միաձուլվել էին ժամանակն ու տարածությունը, իսկ իրականությունը խոսում էր երաժշտության լեզվով՝ փոխանցելով ներկաներին անմոռանալի հույզեր։
Երաժշտասերներն ունկնդրեցին Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Կամիլ Սեն-Սանսի, Ջոակինո Ռոսինիի, Էդվարդ Գրիգի, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի, Պյոտր Չայկովսկու, Յոհաննես Բրամսի, Ժորժ Բիզեի, Արամ Խաչատրյանի, Յոհան Շտրաուսի, Սերգեյ Պրոկոֆևի, Դմիտրի Շոստակովիչի, Յուլիուս Ֆուչիկի, Ժակ Օֆենբախի սիրված ու հայտնի ստեղծագործությունները։
Համերգը ղեկավարում էր իսպանացի հանրահայտ դիրիժոր Վիսենտե Ալբերոլան։