Imperial Orchestra-ն՝ կրկին Երևանում. հրաշալի սիմֆոնիկ շոու CINEMA MEDLEY-ն՝ այս անգամ Սյուզաննա Մելքոնյանի կատարմամբ
09-08-2025 14:04:23 | Հայաստան | Մշակույթ
Սեպտեմբերի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահաերգային համալիրում կրկին կհնչի «CINEMA MEDLEY» նախագիծը՝ սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ ամենամեծ և ամենաէմոցիոնալ սաունդթրեքային շոուներից մեկը։
Այս անգամ հանդիսատեսին սպասվում է հատուկ անակնկալ. առաջին անգամ հայկական բեմում «Իմպերիալ նվագախմբի» հետ ելույթ կունենա յուրահատուկ տեմբրի տեր և «Нк-ка, все вместе!» համառուսաստանյան մեգանախագծի հաղթող Սյուզաննա Մելքոյանը։
«CINEMA MEDLEY» նախագիծը պարզապես համերգ չէ։ Այն ուշադիր կառուցված սիմֆոնիկ տիեզերք է, որը կազմված է 20-րդ և 21-րդ դարերի խորհրդանշական թեմաներից։ Ջոն Ուիլյամսի և Հանս Զիմմերի փայլուն պարտիտուրներից մինչև «Օպերայի ուրվականը» և «Գլադիատորը» օպերաների զգայական մեղեդիները. այստեղ յուրաքանչյուր ակորդ կրում է պատկեր, հույզ և ակնթարթային ճանաչում։
Ի՞նչ կլիներ, եթե ֆիլմերում երաժշտությունը հնչեր ոչ թե ֆոնին, այլ ուշադրության կենտրոնում։ «CINEMA MEDLEY»-ն հենց դրա մասին է՝ թույլ է տալիս լսել այն, ինչը հաճախ կորչում է ֆիլմերի գործողությունների մեջ, և դա անում է կենդանի՝ 80 երաժիշտների, երգեհոնի, դուդուկի, լարային գործիքների և տպավորիչ տեսողական նյութերի միջոցով։
«Աստղային պատերազմները», «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմից Դեյվի Ջոնսի երգեհոնը, «Ինտերսթելեր» ֆիլմի տիեզերական լռությունը, «Հարրի Փոթերի» կախարդանքը, «Շերլոկ Հոլմսի» լարվածությունը և «Շինդլերի ցուցակի» հուզմունքը՝ այս բոլոր սաունդթրեքները կլսվեն նվագախմբի կատարումներում։