Միրզոյանը շնորհավորել է Էստոնիայի Անկախության վերականգնման օրը


 

Միրզոյանը շնորհավորել է Էստոնիայի Անկախության վերականգնման օրը

  • 20-08-2025 16:12:12   | Հայաստան  |  Իրավունք

1lurer.am Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էստոնիայի իր գործընկերոջը՝ Անկախության վերականգնման օրվա կապակցությամբ:
 
«Շնորհավորում եմ իմ սիրելի գործընկերոջը՝ Մարգուս Ցաքնային, Էստոնիայի անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։
 
Մենք լավ գիտենք ազատության փշոտ ճանապարհը։ Այս դժվարին ժամանակներում մենք գնահատում ենք անկախությունն ու ժողովրդավարությունը, ինչպես նաև համախոհների գործընկերությունը՝ ուղղված այդ իդեալների ամրապնդմանը»,- գրել է Միրզոյանը Իքսի իր էջում:
 
Էստոնիայի ԱԳ նախարարը պատասխան գրառմամբ շնորհակալություն է հայտնել հայ գործընկերոջը:
Նոյյան տապան  -   Իրավունք