Ժամը 14։00-ի դրությամբ Երևանում օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը չափավոր միջակայքում է. Ավինյան


 

Ժամը 14։00-ի դրությամբ Երևանում օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը չափավոր միջակայքում է. Ավինյան

  • 11-10-2025 15:06:29   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«14։00-ի դրությամբ Երևան քաղաքի շինհրապարակներում տեղադրված օդի որակի չափման սարքերից ստացված տվյալների համաձայն՝ օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը  PM2.5-ի համար կազմել է 85.9, ինչը գտնվում է չափավոր միջակայքում։ Օդի որակն այս միջակայքում համարվում է ընդունելի։ 
 
Միևնույն ժամանակ օդի աղտոտվածության նկատմամբ հատուկ զգայունություն ունեցող մարդկանց խմբերի համար այն կարող է ռիսկային լինել»:
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն