Վարկածը, որ միտումնավոր է, հավանական է դառնում. վաղը երևանցիները կկարողանան լիարժեք վայելել տոնը. Գալջյան
11-10-2025 18:00:43 | Հայաստան | Մեկնաբանություն
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը Ֆեյսբուք-ի իր էջում գրել է.
«Երևանի տոնին ընդառաջ, որի միջոցառումները պետք է մեկնարկեին հոկտեմբերի 10-ին՝ առավոտյան ժամը 7-ին, օդապարիկների թռիչքով, աղբավայրում հրդեհ տեղի ունեցավ, և միջոցառումը մի քանի ժամով հետաձգվեց: Ծուխը դեռևս առկա է մայրաքաղաքի որոշ հատվածներում։
Վարկածը, որ սա միտումնավոր է տեղի ունեցել, գնալով ավելի հավանական է դառնում: Իսկ ընդդիմադիրների կողմից հրդեհի վերաբերյալ «գիտահետազոտաքաղաքական» վերլուծությունների հիթ շքերթը միտված է միայն վաղվա միջոցառումների վրա ստվեր գցելուն։
Համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվում են անհրաժեշտ միջոցառումները, և վաղը երևանցիները կկարողանան լիարժեք վայելել քաղաքի տոնը»: