Հայր Աղանի եղբայրը զոհվել է պատերազմում. Կտրիճ Ներսիսյանը նրան պարտադրում է սգակիր մոր հետ գնալ ցույց անելու
17-10-2025 18:25:55 | Հայաստան | Մեկնաբանություն
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը անդրադառնալով համացանցում տարածվող ձայնագրությանը, որում խոսում են Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանը Ֆեյսբուքի իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
« Վերջին աղմկահարույց ձայնագրությունից ստացվում է հետևյալը․
1․ Հայր Աղանի եղբայրը զոհվել է 44–օրյա պատերազմում։
2․ Կտրիճ Ներսիսյանը հայր Աղանին պարտադրում է, որ նա իր սգակիր մոր հետ գնա Նիկոլ Փաշինյանի դեմ ցույց անելու։
3․ Հայր Աղանը հրաժարվում է դա անել:
4․ Կտրիճ Ներսիսյանը հետապնդումներ է սկսում հայր Աղանի դեմ` նրա համար հոգևոր ծառայությունը դարձնելով անտանելի։
5․ Հայր Աղանը հրաժարականի դիմում է գրում և լքում հոգեւոր ծառայությունը։