Imperial Orchestra-ն նոր համերգային ծրագրով կվերադառնա Երևան


 

Imperial Orchestra-ն նոր համերգային ծրագրով կվերադառնա Երևան

  • 14-11-2025 17:42:23   | Հայաստան  |  Մշակույթ

Imperial Orchestra-ն դեկտեմբերի 20-ին ժամը 19:00 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես կգա Cinema Medley լեգենդար շոուով:Շոուի ընթացքում  հայտնի սաունդթրեքները կհնչեն սիմֆոնիկ նվագախմբի, երգեհոնի, հայտնի աստղերի և մենակատարների կատարմամբ։
 
Ավելի քան 800 հազար հիացած հանդիսատես արդեն եղել է շոուին, իսկ համերգի առցանց հեռարձակումն ունեցել է ավելի քան 1 միլիարդ դիտում։Հանս Զիմմեր, Ջոն Ուիլյամս, Դեյվիդ Արնոլդ, Ռամին Ջավադի և Էնդրյու Լլոյդ Ուեբեր. անուններ, որոնք ստեղծել են 20-րդ և 21-րդ դարերի ամենասիրված սաունդթրեքները։ Նրանց երաժշտությունը ոչ միայն ֆիլմի նվագակցություն է, այլև մի ամբողջ սիմֆոնիկ աշխարհ, որը գրավում, ընկղմում է կինեմատոգրաֆիկ մթնոլորտում, փոխանցում է կերպարների ապրած յուրաքանչյուր հույզ և ընդմիշտ հիշվում է։
 
Համերգին երաժշտասերները կվայելեն «Աստղային պատերազմներ»-ի երաժշտությունը, կունկնդրեն «Իմպերիալական քայլերգը», կճամփորդեն դեպի «Կարիբյան ծովի ծովահենների»¸«Հարրի Փոթերի» երաժշտական աշխարհ։ Կհնչեն նաև «Գահերի խաղը», «Շերլոկ Հոլմս», «Բեթմեն», «Գլադիատոր», «Արևի լույս», «Օպերայի ուրվականը», «Յուրայի դարաշրջանի այգին», «Սկիզբ» և շատ ուրիշ ֆիլմերից մեղեդիներ։
 
Մենք ընտրել ենք լավագույն երաժշտական թեմաները և միավորել դրանք եզակի սիմֆոնիկ սյուիտների՝ Medley-ի մեջ։ Cinema Medley -ն եզակի նախագիծ է, որը չունի իր նմանն աշխարհում։ Այն միավորում է հիանալի ժամանակակից երաժշտությունը, փայլուն երիտասարդ երաժիշտների և հռչակ վայելող մենակատարների։ Ավելի քան 80 վիրտուոզ երաժիշտներ մեկ բեմում, վառ վիզուալ շոու, մեկ երեկոյի ընթացքում 16 ֆիլմերի երաժշտություն լսելու հնարավորություն, ֆանտաստիկ գործիքավորումներ և հույզեր, որոնք ընդմիշտ կմնան ձեր հիշողության մեջ։
 
Համերգը տևում է 3 ժամ, ներառյալ 25 րոպեանոց ընդմիջումը:
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ