ՀԷՑ-ի ավտոպարկի կենտրոնական կայանատեղիի և մեկ այլ տարածքի վարձակալության պայմանագրերը կասեցվել են. Պետրոսյան


 

ՀԷՑ-ի ավտոպարկի կենտրոնական կայանատեղիի և մեկ այլ տարածքի վարձակալության պայմանագրերը կասեցվել են. Պետրոսյան

  • 04-02-2026 15:07:49   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը  ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«ՀԷՑ-ի ավտոպարկի կենտրոնական կայանատեղին տարիներ ի վեր վարձակալված է եղել սեփականատերերի մերձավորից՝ ամսական 12,7 մլն ՀՀ դրամ վարձավճարով։
 
Միաժամանակ, ՀԷՑ-ի սեփականությունը հանդիսացող՝ նմանատիպ մեկ այլ տարածք (Երեւանում ավելի նպաստավոր տեղադիրքով) ամսական ընդամենը 127 հազար ՀՀ դրամ վարձավճարով (ուղիղ 100 անգամ պակաս) տարիներ ի վեր վարձակալության է հանձնված եղել սեփականատերերին «փոխկապակցված»՝ ՀԷՑ-ի կապալառու հանդիսացող ընկերություններից մեկին։ 
 
Երկու պայմանագրերն էլ մեր նախաձեռնությամբ՝ սահմանված ընթացակարգերով կասեցվել են։
Նոր կենտրոնակայանի թեթեւ բարեկարգման եւ առկա ենթակառուցվածքների նորացման փուլից հետո՝ մոտ օրերս ՀԷՑ-ի ավտոպարկը կտեղափոխվի սեփական տարածք։
 
Արդյունքում ՀԷՑ-ի ֆինանսական միջոցներից տարեկան լրացուցիչ խնայողությունը կկազմի ավելի քան 150մլն ՀՀ դրամ, որը կուղղվի բաշխիչ ցանցի ենթակառուցվածքների նորացմանը»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն