Ucom-ը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ներքին ցանցի կառուցման ամբողջական ծառայություն


 

Ucom-ը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ներքին ցանցի կառուցման ամբողջական ծառայություն

  • 12-02-2026 14:26:53   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ucom-ը շարունակում է ընդլայնել կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված տեխնոլոգիական լուծումների իր փաթեթը և ներկայացնում է ներքին ցանցի (LAN) կառուցման ամբողջական ծառայություն։ Այս լուծումը կազմակերպություններին հնարավորություն է տալիս մեկ գործընկերոջ միջոցով ստանալ ոչ միայն բարձր արագությամբ ինտերնետ, այլև ժամանակակից, կայուն և անվտանգ ներքին ցանց՝ հարմարեցված իրենց կոնկրետ կարիքներին։
 
Այսօր ընկերությունների գործունեության արդյունավետությունը մեծապես կախված է հուսալի և ճիշտ նախագծված ցանցային ենթակառուցվածքից՝ տվյալների արագ և անվտանգ փոխանցումից, անխափան ներքին հաղորդակցությունից և համակարգերի կայուն աշխատանքից։ Ucom-ի առաջարկած ծառայությունը ապահովում է գործնական և երկարաժամկետ արժեք ստեղծող լուծում՝ սկսած տարածքի ուսումնասիրությունից և նախնական ցանցի նախագծումից մինչև  ներքին ցանցի լիարժեք գործարկում և փորձարկում։  
 
«Ucom-ը հանդես է գալիս որպես համալիր տեխնոլոգիական գործընկեր՝ աջակցելով կազմակերպություններին իրենց թվային ենթակառուցվածքների զարգացման, արդյունավետ աշխատանքի և կայուն աճի ապահովման գործում։ Մենք ամեն ինչ անում ենք՝ կորպորատիվ հաճախորդների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև ժամանակ և ռեսուրսներ խնայելու համար», – ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
 
Ծառայության շրջանակում Ucom-ը իրականացնում է ներքին ցանցի կառուցման ամբողջական գործընթացը՝ ներառյալ տարածքի ուսումնասիրությունը, տեխնիկական նախագծումը, մալուխների անցկացման աշխատանքները, սարքավորումների տեղադրումն ու ցանցի ինտեգրումը։ Կիրառվում են վերջին սերնդի սարքավորումներ՝ ապահովելով բարձր արագություն, հուսալիություն, տվյալների պաշտպանություն և հեշտ մասշտաբավորում՝ բիզնեսի աճին համահունչ։
 
Բարձրակարգ ներքին ցանցի կառուցումը  հնարավորություն է տալիս կազմակերպություններին բարձրացնել ներքին հաղորդակցության արդյունավետությունն ու կայունությունը, ձևավորել տեխնոլոգիապես զարգացած աշխատանքային միջավայր և ապահովել տվյալների անվտանգ կառավարում։
 
Ծառայության արժեքը հաշվարկվում է անհատապես՝ կախված նախագծի ծավալից և բարդությունից։ Նախնական գնահատումն իրականացվում է մինչև պայմանագրի կնքումը։
 
Մանրամասների համար այցելեք՝
 
 
«Յուքոմ» ՓԲԸ
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն