Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափումներ. երթևեկությունը վերականգնվել է


 

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափումներ. երթևեկությունը վերականգնվել է

  • 28-03-2026 14:20:22   | Սյունիքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Մարտի 27-28-ը Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել քարաթափումների վերաբերյալ՝ հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը: 
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։
 
Պարզվել է, որ քարաթափումները տեղի են ունեցել Տաթև-Լծեն ավտոճանապարհի 15-րդ կմ-ին, Կապան-Քաջարան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին (երթևեկությունը դարձել է միակողմանի) և Հալիձորից «Սատանի կամուրջ» տանող ճանապարհահատվածում (փակվել է)։   
 
Փրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ Ոստիկանության պարեկային ծառայության և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով՝ նշված հատվածներում, իրավիճակից ելնելով, իրականացրել են սահմանազատման և քարերի հեռացման աշխատանքներ։
 
Երթևեկությունը վերականգնվել է։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն