Մոսկվան Թեհրանին հումանիտար օգնության նոր խմբաքանակ կտրամադրի․ Լավրովն ու Արաղչին հեռախոսազրույց են անցկացրել


 

Մոսկվան Թեհրանին հումանիտար օգնության նոր խմբաքանակ կտրամադրի․ Լավրովն ու Արաղչին հեռախոսազրույց են անցկացրել

  • 28-03-2026 14:40:53   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։Նշվում է, որ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում շարունակվող լուրջ ռազմական և քաղաքական ճգնաժամը։ 

ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ նախարարները մտքեր են փոխանակել հակամարտությունը միջազգային իրավունքի հիման վրա քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորման վերաուղղորդման հեռանկարների շուրջ՝ հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Իրանի և նրա հարևանների՝ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամների օրինական շահերը։ 

Հաղորդվում է, որ Սերգեյ Լավրովը նաև իր իրանցի գործընկերոջը տեղեկացրել է Իսլամական Հանրապետությանը ռուսական մարդասիրական օգնության նոր խմբաքանակի մատակարարման մասին։Կայացած հեռախոսազրույցի մասին հայտնել են նաև իրանական լրատվամիջոցները՝ մանրամասնելով, որ զրույցի առանցքային թեման է եղել Հորմուզի նեղուցով նավարկության թեման։

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը