Պակիստանի ԶՈՒ գլխավոր հրամանատարը հանդիպել է Իրանի խորհրդարանի խոսնակի հետ
16-04-2026 15:52:46 | | Ի՞նչ է գրում մամուլը
Պակիստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրը, որը միջնորդ է հանդիսանում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում, Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի բանակցային խմբի ղեկավար, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը:Ֆելդմարշալ Ասիմ Մունիրը և Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին գտնվում են Իրանում՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտության կարգավորման միջնորդությունը շարունակելու համար:
Իրանի պետական հեռուստառադիոընկերության տեղեկատվությամբ՝ ապրիլի 16-ին Իրանի իշխանությունների ներկայացուցիչները պլանավորում են իրանաամերիկյան բանակցությունների ընթացքը և ԱՄՆ-ի առաջարկությունները մանրամասն քննարկել Թեհրան ժամանած պակիստանյան պատվիրակության հետ:Al Jazeera հեռուստաալիքը, վկայակոչելով աղբյուրների, հաղորդում է, որ Մունիրը Թեհրան այցից հետո կմեկնի Միացյալ Նահանգներ: