Սլովենիայում կայացել է մշակութային փառատոն` «Հայաստան.<br /> մոտիկ եւ հեռու...» <br />


Սլովենիայում կայացել է մշակութային փառատոն` «Հայաստան.
մոտիկ եւ հեռու...»

  • 11-03-2010 16:31:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԼՅՈՒԲԼՅԱՆԱ, 11 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Սլովենիայում անցկացվում է «Հայաստան. մոտիկ եւ հեռու...» մշակութային փառատոնը, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը: Հաղորդման համաձայն, Լյուբլյանայում փառատոնի անցկացման հետ կապված հարցեր են քննարկել Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը եւ Սլովենիայի մշակույթի հարցերի պետական քարտուղար, դոկտոր Ստոյան Պելկոն: Հանդիպման ընթացքում զրուցակիցները նշել են, որ հայ մշակույթի փառատոնը Լյուբլյանայում բացվել է ամենաբարձր մակարդակով, Սլովենիայի նախագահի, առաջին տիկնոջ եւ մշակույթի նախարարի ներկայությամբ: Ղազինյանը ծրագրում է նաեւ այցելել «Ցանկարյան տուն», որտեղ բացվել է «Հայկական ավանդույթներ. աշխարհիկի եւ հոգեւորի միջեւ» ցուցահանդեսը: «Ցանկարյան տունը» Սլովենիայում հայ մշակութային փառատոնի կազմակերպիչներից մեկն է»:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play