Սլովենիայում կայացել է մշակութային փառատոն` «Հայաստան.
մոտիկ եւ հեռու...»
11-03-2010 16:31:00 | Հայաստան | Մշակույթ
ԼՅՈՒԲԼՅԱՆԱ, 11 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ:
Սլովենիայում անցկացվում է «Հայաստան. մոտիկ եւ հեռու...»
մշակութային փառատոնը, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամլո
ծառայությունը: Հաղորդման համաձայն, Լյուբլյանայում փառատոնի
անցկացման հետ կապված հարցեր են քննարկել Հայաստանի արտաքին
գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը եւ Սլովենիայի
մշակույթի հարցերի պետական քարտուղար, դոկտոր Ստոյան Պելկոն:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները նշել են, որ հայ մշակույթի
փառատոնը Լյուբլյանայում բացվել է ամենաբարձր մակարդակով,
Սլովենիայի նախագահի, առաջին տիկնոջ եւ մշակույթի նախարարի
ներկայությամբ: Ղազինյանը ծրագրում է նաեւ այցելել «Ցանկարյան
տուն», որտեղ բացվել է «Հայկական ավանդույթներ. աշխարհիկի եւ
հոգեւորի միջեւ» ցուցահանդեսը: «Ցանկարյան տունը» Սլովենիայում հայ
մշակութային փառատոնի կազմակերպիչներից մեկն է»: