Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը պարզաբանում է տարածվող լուրերը


 

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը պարզաբանում է տարածվող լուրերը

  • 05-06-2026 18:00:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը հայտարարում է, որ սոցիալական հարթակներում առանձին օգտատերերի կողմից տարածվող այն տեղեկատվությունը, թե առողջության համընդհանուր ապահովագրության համար հատկացված բյուջետային միջոցները սպառվելու պատճառով բժշկական կազմակերպությունների կողմից փոխհատուցման համար ներկայացված դեպքերը մերժվում են՝ ամբողջությամբ ապատեղեկատվություն է։ 
 
«ՀՀ պետական բյուջեով առողջության համընդհանուր ապահովագրության ֆինանսավորումն իրականացվում է նախատեսված ժամանակացույցին և ծավալներին համապատասխան:
Բժշկական կազմակերպությունների կողմից փոխհատուցման դեպքերի մերժումներն իրականացվում են
Հիմնադրամի ժամանակավոր խորհրդի 2026 թվականի մայիսի 8-ի N 03-L որոշմամբ սահմանված կարգով և հիմքերով։ Դրանք կրում են ընթացիկ աշխատանքային բնույթ և որևէ առնչություն չունեն ֆինանսական միջոցների սահմանափակության կամ բացակայության հետ։
 
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը գործում է բնականոն կարգով, և ստանձնած բոլոր պարտավորությունները կատարվում են ամբողջությամբ։
 
Հորդորում ենք զերծ մնալ հանրությանը մոլորեցնող և հիմնադրամի գործունեությունը, ինչպես և առողջապահական համակարգի խոշորագույն բարեփոխումը ստվերող չհիմնավորված հրապարակումներից։ Իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների շարունակական տարածման դեպքում հիմնադրամը կնախաձեռնի օրենքով սահմանված կարգով իրավունքի պաշտպանության հայցի ներկայացում դատարան՝ հիմնադրամի գործարար համբավը արատավորողներին օրենսդրության համապատասխան պատասխանատվության ենթարկելու համար»:
 
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն