ԿԸՀ նախագահը՝ ԱԺ ընտրությունների ընթացքի մասին


 

ԿԸՀ նախագահը՝ ԱԺ ընտրությունների ընթացքի մասին

  • 07-06-2026 09:56:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ԱԺ ընտրությունների ընթացքի մասին ամփոփ տվյալներ ներկայացրեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ առավոտյան ժամը 08.00-ից սկսված քվեարկության ընթացքի, ինչպես նաև ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:
 
Հովակիմյանը տեղեկացրեց՝ բոլոր ընտրատեղամասերը առավոտյան ժամը 07.00-ից սկսել են իրենց աշխատանքները, իսկ ժամը 08.00-ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին:
 
«Ժամը 08.00-ի դրությամբ գործընթացը ընթանում է բնականոն: Այս ընթացքում ինչ-որ տեխնիկական խնդիրներ են եղել, որոնք հընթացս արագ լուծվում են: 
 
Բոլորիս մաղթում եմ խաղաղ, հանգիստ ընտրություններ, որպեսզի ունենանք օրինական, շատ արդար ընտրություններ և լավ արդյունքներ»,- ասաց ԿԸՀ նախագահը:
 
Ինչ վերաբերում է նախապատրաստական ընթացքին, հայտնեց՝ ԿԸՀ-ն միայն ընտրությունների հանձնաժողովականների շուրջ 4000 անձանց դասընթացներ է կազմակերպել, որոնք տեխնիկական սարքավորումների աշխատողներ են, իսկ  շուրջ 16 հազարը տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ են:
 
«Ընտրություններից անմիջապես առաջ հատուկ դասընթացներ են արվել նաև նախագահների և քարտուղարների համար»,- նշեց ԿԸՀ նախագահը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը