Իրավապահները շատ խիստ են լինելու. ԱԺ նախագահը քվեարկել է


 

Իրավապահները շատ խիստ են լինելու. ԱԺ նախագահը քվեարկել է

  • 07-06-2026 12:45:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ընտրությունը կատարել է Երևանի 9/21 ընտրատեղամասում: ԱԺ խոսնակը կարծում է՝ ընտրություններին մասնակցության ակտիվությունը շատ բարձր է լինելու: Ալեն Սիմոնյանը նաև անդրադարձել է ընտրակաշառքի և այլ երկրներից ՀՀ քաղաքացիներին Հայաստան բերելու դեպքերին:
 
«Կարծում եմ՝ մեր ժողովրդի արձագանքը ակնհայտ է, և ես որքանով որ հետևում եմ, շատ բացասական ալիք է բարձրանում այդ գործողությունների պատճառով, և էն մարդիկ, որվքեր չէին ուզում քվեարկեին, և էն մարդիկ, ովքեր նույնիսկ տրամադրված էին քվեարկելքւ էդ ուժերին, հիմա կա՛մ զերծ են մնում, կա՛մ շատ ակտիվ գնում են քվեարկելու, և վստահ եմ, որ էդ բացասական ալիքը՝ 1000 հոգի, 2000 հոգի բերելու բացասական ալիքը և Հայաստանում, Հայաստանի անկախության և պատերազմ չլինելու կողմնակիցներին էլ ավելի մեծ խթան ա հանդիսանալու գնալ-քվեարկելու, իսկ իրավապահները աշխատում են և շատ խիստ են լինելու»,- ասել է նա:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը