Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան


 

Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան

  • 07-06-2026 17:00:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

radar.am  ՔՊ վարչության անդամ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է ընտրախախտումների մասին Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին։
 
«Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում, որովհետև ներկաների գերակշիռ մեծամասնությունն ապրել է Քոչարյանի ժամանակ։ Եկեք գնանք Գեղարքունիքի մարզ, այնտեղի ցանկացած մի քիչ տարիքով մարդ կպատմի, թե ովքեր են արկղերը փոխել։
 
Վարչապետը վերջերս օրինակ բերեց, երբ դպրոց էինք վերանորոգում, հատակի փայտերի տակից Դեմիրճյանին քվեարկած քվեաթերթիկներ են դուրս եկել»,- ասել է նա։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը