Որոշել ենք չհրապարակել՝ չենք հրապարակել, կորոշենք հրապարակել՝ կհրապարակենք. Գալյանը՝ Սահմանադրության տեքստի մասին


 

Որոշել ենք չհրապարակել՝ չենք հրապարակել, կորոշենք հրապարակել՝ կհրապարակենք. Գալյանը՝ Սահմանադրության տեքստի մասին

  • 10-06-2026 13:06:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
tert.am. Երեկ քննարկում էինք, թե երբ կյանքի կոչենք մեր հանձնառությունը, որը ստանձնել ենք նաև նախընտրական գործընթացի շրջանակում և երբ հրապարակենք Սահմանադրության տեքստը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
 
Նա նշել է, որ կարծում է՝ առաջիկայում, գործընկերների կողմից ուղարկվելիք կարծիքների հավաքագրումից, ամբողջացումից հետո ևս մեկ կամ երկու քննարկում կունենան, որից հետո կորոշեն՝ պատրա՞ստ են հրապարակելու Սահմանադրության տեքստը, թե՞ ոչ:
 
«Ես բազմիցս առիթ եմ ունեցել այս մասին խոսելու, ասել եմ՝ տեքստը պատրաստ չէ, որովհետև մեր մի շարք գործընկերներ չեն հասցրել դիտարկումներ ներկայացնել և հրապարակել կամ չհրապարակելը միանձնյա որոշում չէ: Որոշել ենք չհրապարակել՝ չենք հրապարակել, կորոշենք հրապարակել՝ կհրապարակենք»,-հավելել է Սրբուհի Գալյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը