ՊՆ-ն հերքում է Գորիսում ընտրություններին մասնակցելու դիմաց զինվորներին պարգևավճար խոստանալու մասին տեղեկությունը


 

ՊՆ-ն հերքում է Գորիսում ընտրություններին մասնակցելու դիմաց զինվորներին պարգևավճար խոստանալու մասին տեղեկությունը

  • 07-06-2026 17:54:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
«Իշխանություն» լրատվականի տարածած տեղեկությունը, թե, իբր, Գորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար է խոստացվել ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար, բացարձակ սուտ է։ Այս մասին 1lurer.am-ին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
 
«Որպես ապացույց ներկայացված տեսանյութում պարզ երևում է, որ նրանք ժամկետային զինծառայողներ են, այլ ոչ պայմանագրայիններ»,- ասել է Թորոսյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը