Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մարիա Թելալյանին
10-06-2026 15:07:45 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հունիսի 8-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Մարիա Թելալյանին:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին և ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության գնահատականներին։ Ընդգծվել է ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացումը:
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը շնորհակալություն է հայտնել ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության իրականացրած աշխատանքի համար՝ ընդգծելով, որ հայկական կողմը ստեղծել էր բոլոր պայմանները դիտորդական առաքելությունների կողմից իրենց գործառույթների անխափան իրականացման համար։
ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը՝ ուղղված ՀՀ ընտրական համակարգի հետագա կատարելագործմանը: