ՊԵԿ-ը հիմնադրամներին հիշեցնում է՝ հաշվետվությունները հրապարակել սահմանված ժամկետում՝ հուլիսի 1-ից ոչ ուշ


 

ՊԵԿ-ը հիմնադրամներին հիշեցնում է՝ հաշվետվությունները հրապարակել սահմանված ժամկետում՝ հուլիսի 1-ից ոչ ուշ

  • 10-06-2026 16:51:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հիմնադրամները պարտավոր են իրենց տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվությունը հրապարակել մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ից ոչ ուշ։ Հաշվի առնելով, որ մոտենում է հաշվետվությունների հրապարակման վերջնաժամկետը, ՊԵԿ-ը հորդորում է ապահովել օրենքով սահմանված հաշվետվությունների պատշաճ և ժամանակին հրապարակումը։
 
«Միաժամանակ, տեղեկացնենք, որ հաշվետվությունների չհրապարակումը կամ օրենքով սահմանված պահանջների խախտմամբ դրանց հրապարակումը կարող է առաջացնել օրենքով նախատեսված իրավական հետևանքներ։ Կոմիտեն կոչ է անում հիմնադրամներին պահպանել օրենսդրության պահանջները և սահմանված ժամկետներում կատարել հաշվետվությունների հրապարակման պարտավորությունը»,- ասվում է հաղորդագրությունում։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն