Ժամը 17։00-ի դրությամբ քանի գործ է մուտքագրվել ՀՀ առաջին ատյանի դատարաններ


 

Ժամը 17։00-ի դրությամբ քանի գործ է մուտքագրվել ՀՀ առաջին ատյանի դատարաններ

  • 07-06-2026 18:09:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Դատական դեպարտամենտը տեղեկատվություն է հրապարակել ԱԺ ընտրությունների կապակցությամբ ՀՀ առաջին ատյանի դատարաններ մուտքագրված դատական գործերի վերաբերյալ։
 
 
2026 թվականին հունիսի 7-ի ժամը 17:00-ի դրությամբ մուտքագրված գործերի քանակը.
 
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 3 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:
 
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 11 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:
 
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 6 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:
 
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 3 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:
 
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 1 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:
 
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 1 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:
 
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ 26 դատական գործ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն