Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է


 

Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է

  • 07-06-2026 19:18:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am ՌԻԱ-Նովոստին Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասնակիցներից առանձնացրել է «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանին, ում «տնային կալանքում գտնվելը չի խանգարել, որպեսզի իր տան մոտ տեղամասում մասնակցի քվեարկությանը»։ Ռուսաստանի պետական գործակալությունը կարևոր է Կարապետյանի երկու հայտարարություն՝ «պետք է հաստատվի լեգիտիմ իշխանություն», իսկ ընտրվելու դեպքում ինքը «կապահովի Արևմուտքի և Ռուսաստանի միջև հավասարակշռությունը»։ Սամվել Կարապետյանը նաև ասել է, որ իր աջակիցների շրջապատում «զանգվածային ձերբակալություններ են կատարվել, բայց սարսափելի ոչինչ չկա»։
 
«Ուժեղ Հայաստանի» առաջնորդը, ըստ ՌԻԱ Նովոստիի, ընտրապայքարի ազատության, օրինականության, թափանցիկության մասին որևէ գնահատական չի հնչեցրել։ Փաստը, որ, գտնվելով տնային կալանքում, նա ընտրատեղամաս ներկայանալու և սահմանադրական իրավունքը իրացնելու հնարավորություն է ստացել, ինքնին խոսուն է։ Մանավանդ որ, ինչպես ռուսաստանյան լրատվամիջոցն է «արձանագրել», ընտրատեղամասում «նրան դիմավորել են օվացիաներով»։
 
Ի՞նչ արդյունք կարձանագրի «Ուժեղ Հայաստանը», պարզ կդառնա քվեների հաշվակից հետո։ Կարևոր է, որ Ռուսաստանի պետական գործակալությունը Սամվել Կարապետյանի և նրա աջակիցների, քվեարկության մասնակիցների նկատմամբ ճնշումներ չի արձանագրել։ Նախօրեին ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Մեդվեդևը տեսակետ է հայտնել, որ եթե ընդդիմադիր ուժերը զրկվեն մրցակցության իրավունքից, ապա Հայաստանի ընտրությունները «չեն կարող լեգիտիմ ճանաչվել»։
 
Այն, ինչին սպասում էին Մոսկվայում՝ ընտրապայքարից «Ուժեղ Հայաստանի» բացառումը, տեղի չի ունեցել։ Այսպիսով, քվեարկության արդյունքները ապրիորի լեգիտիմ են, ինչպես նաև՝ Հայաստանում ժողովրդավարության հաղթանակը։Այլապես Սամվել Կարապետյանը քվեարկությանը ազատ մասնակցելու և ՌԻԱ Նովոստիի համար մեկնաբանությունների հնարավորություն չէր ունենա։ Միայն դրա համար արժե արձանագրել, որ Հայաստանում, այո, «բան է փոխվել», և այդ ընթացքից շեղում չպետք է լինի։
 
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը