Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք


 

Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք

  • 07-06-2026 19:25:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

radar.am  Լոռու մարզի Մեծավան համայնքի ընտրատեղամասերից մեկում 35-ամյա մի քաղաքացի, որը գտնվել է ակնհայտ ոչ սթափ վիճակում, դրսևորել է անհամարժեք վարք։
 
Հանձնաժողովի նախագահի կողմից ոստիկաններին դիմելուց հետո անձն ընտրատեղամասից դուրս է հրավիրվել։ Ավելի ուշ՝ ժամը 16։45-ի սահմաններում, նույն անձը վերադարձել և փորձել է ներս մտնել։ Ոստիկանները նրան թույլ չեն տվել կրկին մտնել ընտրատեղամաս, սակայն 35-ամյա տղամարդը հայհոյանքներ է հնչեցրել քաղաքացիների և ոստիկանների հասցեին, միջամտել է ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը։ 
 
Ոստիկանները կանխել են խուլիգանական դրսևորումները։
 
Խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական  գործունեությանը միջամտելու հատկանիշներով կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը