Ծառուկյանը կրկին կգոտեմարտի RAF-ի կազմում՝ Վրաստանում կայանալիք մրցաշարում


 

Ծառուկյանը կրկին կգոտեմարտի RAF-ի կազմում՝ Վրաստանում կայանալիք մրցաշարում

  • 07-06-2026 20:18:22   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

shantnews.am UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը ազատ ոճի ըմբշամարտի կանոններով հերթական գոտեմարտը կանցկացնի Ղազախստանի ներկայացուցիչ Քուաթ Խամիտովի հետ։
 
​Այս մասին հայտնում է RAF կազմակերպության մամուլի ծառայությունը։ Դիմակայությունը կկայանա միջին քաշային կարգում՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվելիք RAF-ի մրցաշարի շրջանակներում։
 
29-ամյա Ծառուկյանը կազմակերպության հովանու ներքո արդեն երեք հաստատված գոտեմարտ ունի առաջիկայում։ Հունիսի 13-ին նա ուժերը կչափի լեգենդար ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնի հետ, հուլիսի 11-ին կմրցի Խամիտովի, իսկ հուլիսի 18-ին՝ Քոլբի Քովինգթոնի հետ։ Նշենք, որ մինչ այս Ծառուկյանը շատ հաջող է հանդես եկել RAF-ում՝ անցկացրած 5 գոտեմարտում տոնելով 5 հաղթանակ։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը