Արագածոտնի 12 ընտրատեղամասում Եռագլխի նախաձեռնությամբ իրականացվել է վերահաշվարկ. ավելացել են ՔՊ-ի ձայները


 

Արագածոտնի 12 ընտրատեղամասում Եռագլխի նախաձեռնությամբ իրականացվել է վերահաշվարկ. ավելացել են ՔՊ-ի ձայները

  • 10-06-2026 10:33:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Արագածոտնում վերահաշարկը ավելացրել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները:
 
«Արագածոտնի մարզի 12 ընտրատեղամասերում Եռագլխի նախաձեռնությամբ իրականացվել է վերահաշվարկ, ինչի արդյունքում 4 քվե ավելացել է «ՔՊ»-ին և մեկական քվե՝ Ռեֆորմիստներին ու Հայաստանի Շնորհապետական կուսակցությանը։
 
Եռագլխի քվեները չեն փոխվել»,- հայտնել է նա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը