Թուրքիայի քրդամետ կուսակցությունը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ


 

Թուրքիայի քրդամետ կուսակցությունը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

  • 10-06-2026 16:42:30   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքիայի քրդամետ «Հավասարության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցության» (DEM-ՀԺԺԿ) համանախագահներ Թյուլայ Հաթիմօղուլլարըն և Թունջեր Բաքըրհանը շնորհավորական ուղերձ են հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացված ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Ermenihaber.am-ը ուղերձը ներկայացնում է ստորև․
 
«Պարոն Նիկոլ Փաշինյան,
Հայաստանի Հանրապետության վարչապետ
 
Հայաստանի Հանրապետությունում անցկացված ժողովրդավարական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, որը ձեռք եք բերել Հայաստանի յուրաքանչյուր երկու քաղաքացիներից մեկի ուժեղ աջակցության և վստահության շնորհիվ, մեր կուսակցությունը Ձեզ անկեղծորեն շնորհավորում է։
 
Չափազանց կարևոր է, որ Հայաստանի ժողովուրդը, չնայած վերջին տարիների բոլոր դժվարություններին և տարածաշրջանային լարվածություններին, իր քվեի միջոցով ևս մեկ անգամ հստակ ընտրություն է կատարել հօգուտ խաղաղության, կայունության և ժողովրդավարական ապագայի։ Ժողովրդի այս կամարտահայտությունը ժողովուրդների՝ հակամարտության փոխարեն համակեցությունն ու երկխոսությունն ընտրելու ամենավառ ապացույցն է։
 
Մենք լիովին համոզված ենք, որ Ձեր ղեկավարությամբ որդեգրված՝ հարևանների հետ խաղաղության և տարածաշրջանային համագործակցության ձգտման վրա հիմնված տեսլականը Հարավային Կովկասում կստեղծի կայուն խաղաղության մթնոլորտ։ Տարածաշրջանի ժողովուրդների բարեկեցությունը հնարավոր է ապահովել արդարության և հավասարության հիման վրա բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման միջոցով։
 
Այս պատմական պահին մաղթում ենք, որ ժողովրդի մեծ աջակցությամբ վերահաստատված վստահությունը խաղաղություն բերի Հայաստանին և ամբողջ տարածաշրջանին։ Ձեր նոր պաշտոնավարման ընթացքում հաջողություններ ենք մաղթում Ձեզ և Ձեր թիմին։
 
Մաղթում ենք Հայաստանի ժողովրդին խաղաղ և բարեկեցիկ ապագա։
 
Թյուլայ Հաթիմօղուլլարի , Թունջեր Բաքըրհան
«DEM» կուսակցության համանախագահներ
2026 թ. հունիսի 10»։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը