ՄԱԿ-ը ԱԽ նիստ է գումարել Իրանի հարցով, Գուտերեշը կոչ է արել դադարեցնել կրակը
11-06-2026 10:42:24 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է գումարել՝ քննարկելու Մերձավոր Արևելքում վերսկսված մարտական գործողությունները դադարեցնելու նպատակով միջնորդական ջանքերի և երկխոսության հարցերը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը զգուշացրել է՝ Մերձավոր Արևելքը ներքաշվում է խորացող ճգնաժամի մեջ: «Եվ հետևանքները տարածվում են տարածաշրջանից շատ ավելի հեռու»,- սոցցանցում գրել է նա:
«Այս շաբաթ տեղի ունեցան ավելի լայնածավալ հարձակումներ և իրավիճակի հետագա վատթարացում, ինչի արդյունքում հրադադարն ավելի շատ նման է փոքրամասշտաբ հակամարտության»,- գրել է նա՝ հավելելով, որ չպետք է թույլ տալ, որ հակամարտությունն ընդլայնվի։
Բոլոր կողմերը պետք է աշխատեն դիվանագիտական կարգավորման ուղղությամբ և այլևս ոչ մի հարձակում չպետք է լինի, ասել է Անտոնիու Գուտերեշը։