ԱՄՆ Կոնգրեսում երկկուսակցական բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին


 

ԱՄՆ Կոնգրեսում երկկուսակցական բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին

  • 11-06-2026 10:57:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է երկկուսակցական բանաձև, որով Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը։Նշվում է, որ բանաձևը ներկայացվել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ Բրեդ Շերմանի (դեմոկրատ, Կալիֆոռնիա) կողմից, քննարկվել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում. իսկ  այժմ սպասվում է, որ այն քվեարկության կդրվի հանձնաժողովում:Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին և քաղբանտարկյալներին:

«Հաշվի առնելով ադրբեջանական ուժերի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ փաստագրված մահապատիժները, այդ թվում՝ մի քանի մահապատիժներ, որոնք ձայնագրվել և տարածվել են սոցիալական ցանցերում, ինչպես փաստաթղթավորվել է Human Rights Watch-ի կողմից, կենսականորեն կարևոր է, որ Միացյալ Նահանգները հստակորեն պաշտպանի բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը», - հանձնաժողովում քննարկման ժամանակ ասել է Բրեդ Շերմանը:

Հաղորդվում է, որ ներկայացուցիչ Շերմանը նաև պատանդների ազատ արձակումը որակել է որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հարավային Կովկասում խաղաղության ջանքերի անմիջական մաս: «Քանի որ նախագահ Թրամփը շարունակում է Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն ապահովելու իր ջանքերը, հայ ռազմագերիների և քաղբանտարկյալների ազատ արձակումը կլինի նշանակալի քայլ այս նվաճման ուղղությամբ»,-նշել է նա։

Ադրբեջանում շարունակում են ապօրինաբար պահել 19 հայ գերիների, որոնց թվում են նաև Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։ Նրանց նկատմամբ կեղծ մեղադրանքներով ազատազրկման դատավճիռներ են կայացվել։

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը