Ստորագրությունների և քվեարկության մասնակիցների թվերի տարբերության մասին


 

Ստորագրությունների և քվեարկության մասնակիցների թվերի տարբերության մասին

  • 20-06-2026 14:30:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Կարևորելով հանրությանը պատշաճ և սպառիչ տեղեկատվություն տրամադրելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանձնառությունը՝ Հանձնաժողովը իրազեկում է հետրևյալը: 
 
««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Ընտրական օրենսգրք) 13-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը սահմանում է․
 
«Քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները, բացառությամբ զորամասում, քրեակատարողական հիմնարկում և ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող` ընտրողների ստորագրված ցուցակների, հրապարակվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով»:
 
Ընտրական օրենսգրքի կարգավորումը հուշում է, որ ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակների հրապարակված մասի ստորագրությունները և ընտրությունների ընդհանուր մասնակիցների թվերը կարող են տարբերվել։
 
Կրկին հիշեցնում ենք, որ զորամասերում հաշվառված և քվեարկությանը մասնակցած ընտրողների թվերը որևէ ձևաչափով հրապարակման ենթակա չէ։
 
Այնուհանդերձ, հարկ ենք համարում պարզաբանել, որ քվեարկված քվեաթերթիկների քանակի և ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների թվի իբրև թե 30 հազար տարբերության մասին տարածվող տեղեկությունները թյուր են և չեն համապատասխանում իրականությանը։
 
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից»:
 
ԿԸՀ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն